«Հայերը Նիդերլանդներում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝, → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
*Մայրաքաղաքը՝ [[Ամստերդամ]] (730 հզ.)։
*Խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ [[Հաագա]]։
* Հայերը թիվը`թիվը՝ շուրջ 7 հզ.։
*Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև հաստատվել են 1992 թվականին։
 
Տող 38.
 
== Երկրորդ համաշխարհային պատերազմ ==
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ հայեր՝ խորհրդային բանակի նախկին զինվորներ և սպաներ, գործուն մասնակցություն են ունեցել հոլանդական Դիմադրության շարժմանը։ 1942-ին ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ խորհրդային ռազմագերիներից կազմվել են ազգային զորամասեր՝ լեգեոններ, ստեղծվել է նաև հայկական լեգեոն, որը տեղակայվել է Լեհաստանում։ 1942-ի վերջին լեգեոնի գումարտակներից մեկում ստեղծվել է ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպություն, որի հայտնաբերումից հետո ֆաշիստները 1943-ին գումարտակը փոխադրել են Նիդերլանդների Շոուվեն (Սխաուվեն-Դոյվելանդ) կղզի։ Այստեղ հայ լեգեոնականներին հոլանդահայ ձեռնարկատեր Ալեքսանդր Հակոբյանի միջոցով հաջողվել է կապ հաստատել հոլանդական Դիմադրության շարժման հետ և մասնակցել գերմանական զավթիչների դեմ հոլանդացի հայրենասերների մղած պայքարին։ Հոլանդական հողում մարտնչել են Բաբկեն Սաքանյանը, Աբրահամ Աբրահամյանը, Ազատ Խաչատրյանը, Անդրանիկ Միրզոյանը, Մարգիս Կարապետյանը և ուրիշներ, որոնց սխրանքները բարձր են գնահաաել Դիմադրության շարժման ղեկավարները։
 
== Ներկայիս հայ համայնքի ձևավորումը ==
Տող 44.
ֆորտում. սակավաթիվ հայ ընտանիքներ կան Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում և այլուր։
 
Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին, հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագեաներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություն ներ, պատանեկան սկաուաական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ (համայնքում մեծ է քրդախոս կամ թրքախոս հայերի թիվը)։ Հոլանդահայ համայնքում հայտնի են պատմաբան և լեզվաբան, Կաթոլիկ համալսարանի ֆրանսիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Բեռնարդ Բիչակջյանը, բժշկագիտության դոկտոր, Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Հայրապետ Կարիպյանը, իրավաբաններ Ինգա Ֆիսսերը (Հովհաննիսյան), էդգար Զոհրաբը և Արի Չիկիկյանը, ճարտարապետներ, մի շարք գյուտերի հեղինակներ Գևորգ Գևորգյանը, Ժան-Պիեռ Դինգջյանը, Ֆելիքս Բաղդասարյանը, Ուտրեխտի համալսարանի երկրաբանության դասախոս, դոկտոր, Թադե Գրիգորյանը, արվեստի գործիչներ կինոբեմադրող Հայկ Բալյանը, նկարիչ Գրիգոր Մոմջյանը և ուրիշներ։
 
== Սպիտակի երկրաշարժ ==