«Ինտրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ա: → ա։ (16) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6), ` → ՝, → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Սկյուտար]] արվարձանում։ 1881-1885 թվականներին սովորել է Կ. Պոլսի Սուրբ Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին` թվականներին՝ [[Պերպերյան վարժարան]]ում։ Հաճախել է նաև Կ. Պոլսի Գեղարվեստական վարժարանը։ 1897 թվականին մեկնել է [[Փարիզ]]՝ նկարչության մեջ կատարելագործվելու։ 1895-1915 թվականներին (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայկական վարժարաններում։
 
Զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906 թվականին լույս է ընծայել «[[Ներաշխարհ]]» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան, և որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտուած» (1906), «Կարծիքներ եւ կարծողներ» (1908) հոդվածներում։ 1908 թվականին՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի [[շրջափոխություն|շրջափոխությամբ]] կազմված)։
 
Գրել է նաև էսսեներ, ճամփորդ, ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն։
 
Չրաքյանի ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը։ Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական եւ գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»:։ Ըստ Չրաքյանի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը։ «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ։ Չրաքյանի փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն։ Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են։ Նա քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը։
 
1895-1896 թվականների ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը, 1915 թվականից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։ 1914-1918 թվականներին ծառայել է թուրքական բանակում՝ որպես թարգման-քարտուղար։ Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները։ 1921 թվականին ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել [[Դիարբեքիր]]: ։ Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
 
==Երկեր ==
*Ե . 1981:1981։
*Ներաշխարհ, Ե., 2007:2007։
 
== Գրկանություն ==
*Թոփչյան Ս., ճշմարիտը և գեղեցիկը Տիրան Չրաքյանի էսթետիկայում. Հայ էսթետիկական մտքի պատմությունից, գիրք 2, Ե., 1976:1976։
*Դեմիրճյան Պ., Վարք Ինտրայի, Ե., 2003:2003։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինտրա» էջից