«Գևորգ Չաուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (9), → (7), ,Դ → , դ, ,Հ → , հ (3), ,Ս → , ս oգտվելով ԱՎԲ
Տող 39.
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Ծնվել է 1870 թվականին [[Սասուն]]ի Փսանաց գավառի [[Մկթենք]] գյուղում։ Չաուշի հոր անունը Արո էր, իսկ նրա հորեղբայրը`հորեղբայրը՝ իշխան Ղզրոն էր։ Գևորգն իր ընտանիքի միջնեկ զավակն էր։ Նրա եղբոր անունները Մինաս և Օհան էին։<ref name=Indz_bah_tveq_1>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 58</ref>
 
Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել։ Ճիշտ է, նրան ոչ ոք չեն արձագանքում, իսկ քրդերն էլ ոտնատակ են տալիս պատանի Գևորգին։<ref name=Indz_bah_tveq_2>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 60</ref>
Տող 52.
Արաբոյի բանտարկությունից հետո Գևորգը կապվում է [[Մեծն Մուրադ|Մուրադ Պոյաճյանի]] հետ։ [[1888]] թ.-ի մայիսի 7-ին Գևորգը հրաժարվում է ուսումից և մեկ ամիս անց լքում է վանքը։
 
Արաբոն կարողանում է բանտից փախչել, սակայն Գևորգին խնդրում է լուր տարածել, որ Արաբոն գնացել է։ Հակառակ դեպքում թուրքերը Արաբոյին բռնելու պատրվակով կհարձակվեն անմեղ ժողովրդի վրա։ Արաբոն մեկնում է Կովկաս, որպեսզի հետո այնտեղից նոր ուժերով վերադառնա և պաշտպանի խեղճու կրակ գյուղացիներին։ Սակայն վերդառնալիս հայդուկապետը որոշում է լուսաբացով ճանապարհ ընկնել։ Գյոլ Առաշ ձորում նա իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ։ Քրդերը գլխի են ընկնում, որ Արաբոն հայ է, և զինված ընդհարում է սկսվում։ Արաբոն իր ջոկատով զոհվում է։ Կենդանի է մնում միայն մի երիտասարդ։<ref name=Indz_bah_tveq_4>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 78-82</ref>
 
=== Առաջին մարտերը ===
Տող 68.
Սակայն թշնամին մեծաքանակ էր, և հայերը չէին կարող դիմադրություն ցույց տալ։ Ստիպված աշխատում էին փրկել բնակչությանը զանգվածային կոտորածից։ Միայն Շենիկի վրա թուրքական բանակը 150 թնդանոթ էր գործածում։ Գևորգը օգնություն շտապեց իշխան Գրգոյին, բայց վերջինս ստիպված էր նահանջել։
 
[[1984]] թ.-ն հայերի համար եղավ արյունոտ տարի։ Թուրքական բանակը և քրդական խուժանը կոտորում էր բոլորին`բոլորին՝ ծերերին, կանանց, երեխաներին։ Ողջ-ողջ այրում էին հայերին։
 
[[Օգոստոսի 3]]-ին թուրքերը գրավում են Գելին և այն հրդեհի վերածում։ Հրդեհում են նաև Գելիի Պետոյի տունը։ Այդ տեսնելով`տեսնելով՝ Պետոն իր հրացանով սպանում է 27 հոգու, իսկ վառոդի վերջանալուց հետո անցնում է սրամարտի։ Պետոն մահանում է 13 խոցելի հարվածներից։
 
[[Օգոստոսի 27]]-ին թուրքերը մտնում են Տալվորիկ, բայց տալվորիկցիները կարողանում են հետ շպրտել թշնամուն և երեկոյան հեռանալ։ Այսպիսով հաջորդ օրը Տալվորիկն անցնում է թշնամու ձեռքը։<ref name=Indz_bah_tveq_6>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 112-121</ref>
Տող 86.
1898 թ.-ի Բաբշենի կռվից հետո Աղբյուր Սերոբը ստիպված էր հեռանալ իր հայրենի բնակավայրից։ Նա վաճառեց իր տունը և նրանով զենք գնեց։ Այնուհետև իր ընտանիքի հետ եկավ Սասուն։ Ֆիդայիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Սերոբին, որին խլաթցիները Աղբյուր անունն էին տվել, քանի որ նրա շնորհիվ խուսափել էին կոտորածներից։
 
Գևորգ Չաուշն իր խմբով միանում է Սերոբի խմբին։ Սերոբի խմբին է միանում նաև [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]]։
 
Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ։ Օրենքներից առաջինն այն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ։ Իսկ հետագայում Սերոբը, տեսնելով, որ հայկական գյուղերը միմյանց հետ թշնամանում են աղջիկ փախցնելու պատճառով, հայտարարում է, որ աղջիկ փախցնողը դաժան կերպով պետք է պատժվի։
Տող 95.
 
=== Աղբյուր Սերոբի մահը ===
Գևորգի բացակայության ընթացքում Սերոբը դառնում է դավաճանության զոհը։ Գեղաշենցի Ավեն ոչ միայն մատնում է Սերոբի գտնվելու վայրը, այլև հայդուկապետին թունավոր ծխախոտ է տալիս։ Սերոբը, քիչ անց ձեռքը ճակատին տանելով, տեսնում է, որ մազերը թափվում են և հասկանում է, որ իրեն դավաճանել են և թակարդ գցել։ Նա վերցնում է իր ընտանիքին և փորձում նահանջել։
 
2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են [[Գելիեգուզան]] գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը`կինը՝ [[Սոսե Մայրիկ|Սոսեն]], վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։
 
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, [[1900]] թ.-ի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։
 
[[1900]] թ.-ի նոյեմբերին [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի [[ձի]]ն։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։<ref name=Indz_bah_tveq_11>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198</ref>
Տող 107.
[[1901]] թ.-ի նոյեմբերի 3-ին Անդրանիկը Գևորգ Չաուշի և 25-27 հայդուկների հետ փակվում են [[Մշո Սուրբ Առաքելոց վանք]]ում, որը նաև կոչվում էր Թարգմանչաց վանք։ Անդրանիկը նախoրոք լավ մշակել էր իր գործունեությունը և վանքը ընտրել էր մի քանի նկատառումներով։ Նախ այն հայտնի վանք էր և հաստատ օտարերկրացիները ուշադրություն կդարձնեին այս կռվին։ Վանքի բակում էին թաղված [[Փավստոս Բուզանդ]]ն ու [[Մովսես Խորենացի]]ն։ Բացի այդ վանքն ուներ ամուր [[պարիսպ]]ներ և ջրի աղբյուր։ Իսկ սնունդն ու ռազմամթերքը ֆիդայիները նախօրոք էին բերել։
 
Դեպքի 4-րդ օրը թուրքական կառավարությունը առաջարկում է կա՛մ անձնատուր լինել, կա՛մ թողնել վանքը։ Անդրանիկը 3 օր մտածելու ժամանակ է ուզում, բայց թուրքերը չեն համաձայնվում և հարձակման են անցնում`անցնում՝ այդպես էլ ոչ մի արդյունքի չհասնելով։
 
Անդրանիկն ուզում էր իր կամքը թելադրել սուլթանին, որը պետք է ստիպված լիներ զիջումների գնալ։ Սակայն նոյեմբերի 7-ին [[թուրքեր]]ը պաշարեցին վանքը 3000-անոց բանակով։ Պաշարումը տևեց օրեր։ Թուրքական բանակում 20 օրվա ընթացքում [[տիֆ]]ից ահագին զինվորներ մահացան։ Թուրքերը բանակցություններ սկսեցին պաշարման 17-րդ օրը։
Տող 120.
=== Սուլուխ ===
[[File:Սուլուխ կամուրջ-1.JPG|մինի|300px|աջից|Սուլուխի կամուրջը Արածանի գետի վրա]]
Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով`փախչելով՝ գալիս են Մշո դաշտի [[Սուլուխ]] գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։
 
1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
Տող 126.
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել [[Սուլուխ կամուրջ]]ը։ Անհավասար [[Սուլուխի կռիվ (1907)|կռիվ]] է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։
 
Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Կռվում մահացել էր նաև Գալեն։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին [[Արածանի|Մուրադ գետի]] մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին`ափին՝ կամուրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը`օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։<ref name=Indz_bah_tveq_13>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 426-431</ref>
 
== Անձնական կյանքը ==
Տող 143.
Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։
 
Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու ,,Սարերու սարերու ասլանը՛՛ սփյուռքում լայնորեն հայտնի վեպը։ Այս վեպի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թ. Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ 1983 թվականին Թեհրանում; Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջույթամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք... /Գևորգ Չավուշ/» փաստավավերագրական գիրքը։ Գևորգ Չաուշը նաև գործող անձ է [[Խաչիկ Դաշտենց]]ի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ`հայդուկ՝ [[Մախլուտո]]ն։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր ,,Հերոսապատում՛՛ հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում։
 
== Գևորգ Չաուշի թանգարան ==
Տող 157.
*Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
*Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, 1962։
*Արշալոյս Աստուածատրեան, Գէորգ Չաուշը, ,,Հայրենիք՛՛ հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, յունուար, 1957, թիւ 3, էջ 84-97։
*Շարաֆեան Ե., Գէորգ Չաւուշի կեանքէն, ,,Հայրենիք՛՛ հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, յունուար, 1957, օգոստոս, թիւ 10, էջ 95-98։
*Պողոսյան Հայկազ, Սասունի պատմություն /1750-1918 թթ./, Երևան, 1985, 340 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/379/Sasuni_Patmutyun.pdf
*Հ. Յ. Դաշնակցութեան դիւանէն Գէորգ Չաւուշի ինքնակենսագրութիւնը, ,,Դրօշակ՛՛ դրօշակ՛՛, օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 9, էջ 181-185։
* [[Ռոլանդ Շառոյան]], էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ, Երևան, «Լուսակն», 2008, 76 էջ։