«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գուգարքը Ռուսական կայսրության կործանումից հետո: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (16) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետո Գուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ է ստանում հատկապես [[Սանահին]]ի ([[967]] թ.) և [[Հաղպատ]]ի ([[977]] թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ։ Ըստ [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ]]ի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է 500-ի։ Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունը հաստատվել է Տաշիր գավառում։
 
[[979]] թ. , երբ [[Սմբատ Բ]] թագավորը գալիս է Սանահին, ժամանակի Կաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այս վանքը հռչակվում է որպես Տաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի`վարդապետի՝ եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսության ենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանից սկսած մինչև Նիգ և [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] գավառները։ Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակա ընդարձակ տարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ, արևմուտքում՝ Նիգ գավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ [[Կոտայք]]։
 
=== Գուգարքը Արևելյան Հայաստանի ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ===
 
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, [[1836]] թ. կանոնադրությամբ (պոլոժենիե), կայսրության տարածքում բնակվող հայության համար հաստատվեց եկեղեցական վեց թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, [[Վրաստանի թեմ|Վրաստանի]], Շիրվանի, [[Աստրախանի թեմ|Աստրախանի]], [[Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ|Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի]]։ Երևանի թեմն ընդգրկում էր այժմյան Հայաստանի ողջ տարածքը՝ ներառյալ Նախիջևանի և Սուրմալուի գավառները։ Թեմի առաջնորդանիստը Երևանն էր, սակայն այն ուներ առաջնորդական փոխանորդների կողմից կառավարվող վարչատարածքային միավորներ (վիճակներ) [[Ալեքսանդրապոլ]]ում, [[Նախիջևան]]ում (Հին Նախիջևան), Տաթևում, ավելի ուշ՝ Կարսում։
Ըստ այդմ էլ`էլ՝ [[1836]] թ. Հաղպատի եպիսկոպոսական աթոռը վերացվեց, և Հաղպատը շարունակեց գործել որպես վանք և Սոմխեթ կամ Բորչալու վիճակի ու Ղազախի հոգևոր կենտրոն։
[[Պատկեր:Gougarats Diocese.jpg|մինի|աջից|Գուգարաց թեմի առաջնորդարանը]]
 
Տող 51.
=== Գուգարքը Խորհրդային շրջանում ===
 
Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ`եկեղեցիներ՝ [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորի Սուրբ Աստվածածին]] և Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցիները`եկեղեցիները՝ երեք հոգևորականներով։
1990թ. [[Վազգեն Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա [[Տավուշի մարզ]]ն ամբողջությամբ և նախկին [[Թումանյան (քաղաք)|Թումանյանի շրջան]]ը (առաջնորդական նստավայրը՝ [[Դիլիջան]] քաղաքը)։ Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը ([[1990]]-[[1995]] թթ.)։ Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավոր վանքը`վանքը՝ վանահայրությամբ Տեր Եզնիկ քահանա Պետրոսյանի (1990-[[1991]] թթ.), բացվեց հոգևոր դպրանոց`դպրանոց՝ 20 ուսանողներով, հրատարակվեց Հաղպատավանքի «Օրացույցը» ամսագիրը։ [[1992]] թ.-ին ուսանողությունը, վանահոր հետ միասին, տեղափոխվեց [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]], և դադարեց վանահայրությունը։
 
=== Գուգարքը հետխորհրդային շրջանում ===
 
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց [[1996]] թ. [[մայիսի 30]]-ին, [[Գարեգին Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, [[Տաշիր]], [[Ալավերդի]], Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը`քաղաքը՝ Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում ([[2005]] թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ վարդապետ Չուլջյան]]ը, ով մեկ տարի անց`անց՝ [[1997]] թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ [[2012]]թ-ին [[մայիսի 17]]-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է։ Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, [[Սյունյաց թեմ|Սյունյաց]] և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց [[Արմավիրի թեմ|Արմավիրի]], [[Արագածոտնի թեմ|Արագածոտնի]], [[Կոտայքի թեմ|Կոտայքի]], Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս`դուրս՝ [[Հարավային Ռուսաստանի թեմ|Հարավային Ռուսաստանի]] և [[Ուկրաինայի թեմ]]երը։
[[2010]] թ. [[դեկտեմբերի 10]]-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ]] Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը <ref>{{cite book|author=|title=Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014}}</ref>։
 
== Գուգարաց թեմի առաջնորդարան ==
[[1999]] թվականին [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ սրբազանի]] մեծադիր ջանքերով, չորս տարվա համառ պայքարի արդյունքում ձեռք է բերվում հայտնի Թաիրովների`Թաիրովների՝ [[1895]] թվականին կառուցված, սակայն ավերման եզրին գտնվող ամառանոցը, որը հիմնովին վերակառուցվում և կահավորվում է`է՝ [[2000]] թվականի դեկտեմբերից ծառայելով որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Առաջնորդարանի երկրորդ հարկի պատին Սրբազանը արձանագրում է.<br />
ՅՈՅԺ ՑԱՆԿԱՑԱՅ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԱՌՈՅՑՆ ԶԱՅՍ,<br />
ԹԷՊԷՏԵՒ ԷՐ ԽԱՐԽՈՒԼ ՍԱՍՏԻԿ ՎՆԱՍՈՒԱԾ,<br />
Տող 73.
Այդ նույն ժամանակահատվածում առաջնորդարանի ընդարձակ բակը կանաչապատվում և ձևավորվում է ծաղկանոցով, արծաթափայլ և հազվագյուտ տեսակի այլ եղևնիներով։ Տարածքում տեղադրվում են «Պապանի գյուղ» կոչվող տեղանքից բերված և նորոգված պատմական երեք խաչքարեր։ Տեղադրվում են Շուշիի ազատագրմանը և Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանի հիշատակին նվիրված խաչքարերն ու վարպետ Մեհրաբի քանդակազարդ պատմական աղբյուր-հուշարձանը։
 
[[2000]] թվականին վերակառուցվում է առաջնորդարանին կից շինությունը, ավելացվում է զանգակատուն և օծվում`օծվում՝ որպես Սբ. Սարգսի անունը կրող եկեղեցի։ Եկեղեցուն կից կառուցվում է սրահ միջոցառումների և հանդիսությունների համար։ Եկեղեցու ներքնահարկի ընդարձակ սրահը ստորգետնյա ջրերի հեռացման աշխատանքներից հետո վերանորոգվում է իբրև թանգարանային ցուցասրահ։
 
Թեմում իրականացվող եկեղեցաշինական, վերանորոգչական, երեխաների համար ամառային հոգևոր ճամբարների ստեղծման, քարոզչական, հրատարակչական, բարեգործական բազում ծրագրերի իրականացման համար առաջնորդարանում գործում են տարբեր կառույցներ և բաժիններ`բաժիններ՝ քարտուղարություն, հաշվապահություն, գրադարան`գրադարան՝ 1000 անուն գրքով, քարոզչական և սոցիալական ծրագրերի բաժին, հանդիպումների և հանդիսությունների կազմակերպման սրահ։
 
== Եկեղեցիներ, մատուռներ ==
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Լոռու մարզում կան 64 կանգուն սրբատեղիներ`սրբատեղիներ՝ 5 վանական համալիր, 37 եկեղեցի, 24 մատուռ։
1996-2013 թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին Լոռու մարզում կառուցվել են նոր 10 եկեղեցիներ, վերանորոգվել և վերակառուցվել են 27 եկեղեցիներ։ 2014 թվականին թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում։
 
1996 թվականից մինչև 2010 թվականը թեմի տիրախնամ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրոք Տավուշի մարզում, երբ այն առանձնացավ Գուգարաց թեմից և ձևավորվեց իբրև առանձին թեմ, կառուցվեցին, վերակառուցվեցին և վերանորոգվեցին 21 սրբատեղիներ`սրբատեղիներ՝ 1 վանական համալիր, 12 եկեղեցի, (4 նորակառույց և 8 վերանորոգված և վերակառուցված) 8 մատուռ։
 
== Տես նաև ==