«Արշակ Բուրջալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
չ →‎Ռեժիսորական կյանքը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 49.
Երիտասարդ Բուրջալյանի համար «Չղջիկ» թատրոնը եղել է իսկական դպրոց։ «Չղջիկը» ստեղծվել է Ստանիսլավսկու նախաձեռնությամբ, Գեղարվեստական թատրոնի դերասանների կազմակերպած հայտնի կատակախաղերից։ «Չղջիկի» ոգին ՄԽԱՏ-ի հայ դերասան [[Մկրտիչ Բալյան]]ն էր ([[Նիկիտա Բալիև]])։ «Չղջիկ» թատրոնի ներկայացումների գլխավոր սկզբունքը կայանում էր Գեղարվեստական թատրոնի դերասանների խաղեղանակները նմանակելու մեջ։ «Չղջիկ»-ում Ա. Բուրջալյանը սովորում է գնահատել դերասանի վարպետությունը, խաղի տեխնիկան, մարմնին տիրապետելու կարողությունը։
 
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Բուրջալյանը շատ մեծ նշանակություն է տվել «արհեստի տարրին», պայքարել է հայ դերասանի վարպետության, խաղի տեխնիկայի կատարելագործման համար։ Ռեճիսորի այս նախասիրությունն դաստիարակվել է «Չղջիկում» աժխատելու տարիներին։ Միևնույն ժամանակ, հենց այնտեղ, Գեղարվեստական թատրոնի վարպետների հետ սերտ շփման մեջ, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] և Նեմիրովիչ-Դաչենկոյի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Բուրջալյանի մեջ դաստիարակվում է ապրումի թատրոնի համոզված կողմնակիցը, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] դպրոցի ռեժիսորը։
 
Ա.Բուրջալյանը ռեժիսորական արվեստը սովորել է ոչ միայն «Չղջիկում», այլև [[Կորշ]]ի թատրոնում։ [[1882]]թ.-ին հիմնադրված այդ թատրոնում ստեղծվել են հետաքրքիր ներկայացումներ, որոնց մեջ հանդես են եկել ռուսական բեմի շատ հայտնի վարպետներ։ Այստեղ աշխատել են ռեժիսորներ Ֆ. Կոմիսարժևսկին, Ա.Սանինը, Կ.Մաջանիշվիլին, Ա.Թայիրովը և շատ ուրիշներ։