«Աբու Նուվաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Աբու Նուվաս''' ([[756]] / [[145]] հիջրա – [[814]] / [[199]] հիջրա) ամբողջական անուն՝ {{lang-ar| الحسن بن هانئ الحكمي الدمشقي}}, {{transl|ar|DIN|''ալ-Հասան իբն Հանի ալ-Հաքամի ալ-Դիմաշկի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը`մեկը՝ [[Բաշշար իբն Բուրդ]]ի և [[Աբու ալ-Աթահիա]]յի հետ միասին։
 
== Կենսագրություն ==
[[Բաշար իբն Բուրդ]]ից հետո նորացումը շարունակեց Աբու Նուվասը։ Նա ծնվել է [[Իրան]]ի Ահվազ քաղաքում`քաղաքում՝ պարսիկ մոր և արաբ հոր ընտանիքում։ Մանկությունն անցել է Բասրայում, որտեղ ծանոթացել է շատ գրականագետների և բանասերների հետ։ Քուֆայից եկած մի պոետ՝ Վալիբ իբն ալ-Հութաթը նրան վերցնում է իր մոտ՝ որպես սպասավոր, և տանում Քուֆա։ Նա Աբու Նուվասին սովորեցնում է բանաստեղծական արվեստը և նրա խորհրդով վերջինս մեկ տարով ապրում է բեդվինների հետ`հետ՝ լեզվի ողջ գեղեցկությունը հասկանալու և սովորելու համար։ Ինչպես նաև սովորել է Քուֆայում հին արաբական պոեզիայի գիտակ ալ-Ահմարի մոտ, ով էլ նրան տվել է Աբու Նուվաս կեղծանունը։ Աբու Նուվասը ստեղծագործել է ժամանակակից արաբական պոեզիայի բոլոր ժանրերով։ Աբու Նուվասի անունը հիշատակվում է նաև մի շարք ժողովրդական լեգենդների մեջ, ինչպես օրինակ «[[Հազար ու մի գիշեր]]»-ում։ Գրել է ներբողներ՝ հրաժարվելով դրանց դասական ձևերից, զարգացրել խրախճանքի տաղերգությունը՝ խամրիաթը։ Գրականության նորոգման կողմնակիցների պարագլուխն էր։ Գովերգել է նուրբ [[կենցաղ]]ը, կրոնական ազատամտությունը, գինառատ [[խնջույք]]ները։ Եվրոպացիներն Աբու Նուվասին անվանում են «արաբական Հայնե»։
 
Աբու Նուվասը Բաղդադում մտնում է Հարուն առ-Ռաշիդի պալատ, ապա ալ-Ամինի։ Երկու խալիֆներն էլ թեև շատ էին սիրում նրան, բայց չէին ցանկանում, որ նրա թեթևաբարո, զվարճասեր պոետի համբավը հավատացյալ մուսուլամնների շրջանում ստվեր նետի իրենց հեղինակության վրա, ուստի երբեմն պատժում էին նրան։ Բանաստեղծի գրչին են պատկանում բազմաթիվ տարբեր ավանդական ժանրերի բանաստեղծություններ, բացի այդ նա համարվում է նոր հատուկ ժանրի`ժանրի՝ որսորդության բանաստեղծությունների`բանաստեղծությունների՝ տարդիյաթների ստեղծողը։ Բայց նրան ավելի շատ փառք բերեցին խամրիյաթները`խամրիյաթները՝ գինու մասին։ Նա, զարգացնելով Ալ-Աշայի և Ալ-Ախտալի ավադույթները, ստեղծեց խնջույքային լիրիկայի ժանրի նոր չափանիշներ։ Դա համեմատաբար պարզ ոճ էր, որը պարունակում էր պրոզայիկ կենցաղային տարրեր։ Նոր ժանրի հին պոեզիայում խոր արմատների բացակայությունը և նրա անհամապատասխանությունը մուսուլմանական բարոյախոսության նորմերի հետ, որը արգելում էր ալկոհոլի օգտագործումը, պայմանավորեց նրա անկախությունը մյուս ժանրերից։ Խնջույքների նկարագրությունները հաճախ մտնում էին նրա ձոներգերի կազմի մեջ`որպեսմեջ՝որպես նախաբան մադհի կազմում կամ կազմում էր առանձին բանաստեղծություն։ Աբու Նուվասը շուուբիիզմի կողմնակից էր և չէր ճանաչում արաբ նվաճողների մեծամիտ ժառանգների գերակայությունը։ Նա ավանդական պոեզիայի հակառակորդ էր։
 
Նրա լիրիկական հերոսը ի հայտ է գալիս աստիճանաբար։ Դա հարբեցողությամբ տարված թեթևաբարո կերպար է, ով հաճախ ընկերներով շրջապատված գնում է այլադավան գինեվաճառի մոտ գիշերով կամ վաղ առավոտյան։ Խնջույքին անպայման մասնակցում է մատռվակ, երաժիշտներ, ստրկուհի պարուհիներ։ Այստեղ նույնպես անպակաս է վասֆը, նկարագրվում է գինին իր գույնով, համով։ Այստեղ ևս մեծ տեղ են զբաղեցնում երկխոսությունները։ Բայց Աբու Նուվասը միշտ չէ այդպիսի անհոգ կերպարում։ Նա խորհում է աշխարհի անկատարության, մարդկային տառապանքի, սոցիալական անհավասարության մասին։ Բացի բանաստեղծ լինելուց՝ գիտակ էր բժշկության, աստղագիտության և տիրապետում էր լեզուների։