«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

→‎Գործունեությունը: Կետադրության ճշտում
(→‎Գործունեությունը: պատճենված http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_nerses_e_ashtaraketsi)
(→‎Գործունեությունը: Կետադրության ճշտում)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին։
 
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած՝ Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ։ Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին։ժողովրդին, որով հարդորում էր զենք վերցնել և, ռուս զինվորների հետ ուս ուսի տված, կռվել թշնամու դեմ։ Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին։ 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը։ Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին։ Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում։
 
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարձր գնահատականին։ 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան։