«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
քոմընսի լուսանկար
Տող 101.
{{Հիմնական հոդված|Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ}}
Հայաստանի տնտեսական, մշակութային առաջընթացը, կապիտալիստ, հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպական ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումները նպաստել են հասարակական-քաղաքական հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություններ՝ արևելահայ և արևմտահայ հասարակական-քաղաքական հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ՝ պայմանավորված իրենց սոցիալական միջավայրին և ազգային խնդիրներին բնորոշ հատկանիշներով։ Մեծահարուտների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները՝ Մսեր և Զարմայր Մսերյանները, [[Առաքել Արարատյան]]ը, [[Սարգիս Ջալալյանց|Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց]]ը, [[Ստեփան Մանդինյան|Ստեփան քահանա Մանդինյան]]ը, [[Գրիգոր Շերմազանյան]]ը, [[Գաբրիել Այվազովսկի]]ն, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուրիշներ, իրենց հրատարակած պարբերականներով՝ «[[Մասյաց աղավնի]]» (1855-58, [[Փարիզ]], 1860-65, [[Թեոդոսիա]]), «[[Երևակ (հանդես)|Երևակ]]» (1857-62, 1864- 1866, [[Կոստանդնուպոլիս]]), «[[Ճռաքաղ]]» (1858-62, [[Մոսկվա]]), «Արևելյան դար» (1860-63, Կոստանդնուպոլիս) և այլն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին։ Ազգը՝ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ [[Մարկոս Աղաբեկյան]]ը, [[Պետրոս Շանշյան]]ը, [[Գևորգ Ախվերդյան]]ը, [[Գաբրիել Պատկանյան]]ը, [[Մկրտիչ Խրիմյան]]ը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը և ուրիշներ։ Լույս են ընծայել «[[Արծվի Վասպուրական]]» (1855-56, 1858-64, 1872-74, Կոստանդնուպոլիս, [[Վարագավանք]]), «[[Մեղու Հայաստանի]]» (1858-86, [[Թիֆլիս]]), «[[Կռունկ հայոց աշխարհին (հանդես)|Կռունկ Հայոց աշխարհին]]» (1860-63, Թիֆլիս), «[[Արծվիկ Տարոնո]]» (1863-65, [[Մուշ]]) պարբերականները։
[[Պատկեր:KhrimianMkrtich Hayrik2Khrimyan.jpg|մինի|ձախից|Մկրտիչ Խրիմյան]]
Ըստ նրանց՝ ազգային կենդանի [[լեզու]]ն, [[գրականություն]]ը, [[պատմություն]]ը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ [[Ստեփանոս Նազարյանց]]ը, [[Գրիգոր Արծրունի]]ն, Նիկողայոս Զորայանը, [[Գրիգոր Օտյան]]ը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը [[Մոսկվա]]յում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ [[Նահապետ Ռուսինյան]]ը, [[Գրիգոր Օտյան]]ը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ստեփան Ոսկանյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Սերովբե Թագվորյան]]ը, [[Մատթեոս Մամուրյան]]ը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։