«Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ՀՀ-ում ակադեմիկոսը կոնկրետ գիտական պաշտոն է→‎Ակադեմիկոսներ
Տող 60.
# Քաղաքական գործիչներ և դատավորներ, ովքեր զբաղեցնում են կամ զբաղեցրել են բարձր պաշտոններ միջազգային, ազգային, ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում: Սա նաև վերաբերվում է այն անձանց, ովքեր ընտրվել են կամ նշանակվել են համապատասխան պաշտոնին, սակայն դեռ չեն ստանձնել պարտականությունները: Նշված անձիք նաև պետք է բավարարեն հիմնական պահանջին, այն է լուսաբանված լինեն երկրորդական վստահելի անկախ աղբյուրներով:
# Քաղաքական գործիչներ, ովքեր լայնորեն լուսաբանվում են մամուլում:
 
Նշանակալի են համարվում ՀՀ պետական, քաղաքական, հասարակական, ռազմական, իրավապահ մարմինների այն գործիչները, ովքեր.
 
Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքական պաշտոն (ՀՀ Նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետ, նախարար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ քաղաքների քաղաքապետեր, ՀՀ գյուղերի գյուղապետեր (գյուղապետերի մասով կարող են սահմանվել բացառություններ)):
Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան հայեցողական պաշտոն (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ նախարարների տեղակալներ, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ և նրանց տեղակալներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ, հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներ, տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալներ, մարզպետներ և նրանց տեղակալներ, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի խորհրդականներ և մամուլի քարտուղարներ, ):
Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան համայնքային պաշտոն (համայնքների ղեկավարների տեղակալներ (նկատի ունենալով 1-ին կետում նշված բացառությունները), Երևանի գլխավոր ճարտարապետ, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալ):
Զբաղեցնում (զբաղեցրել) են ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն (ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալներ, ռազմաուսումնական հաստատությունների պետոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և զորատեսակների հրամանատարներ, կորպուսների հրամանատարներ, այլ զորքերի հրամանատարներ և նրանց տեղակալներ):
Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքացիական պաշտոններ (ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազ և նրա տեղակալներ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալներ, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, ՀՌԱՀ, ԿԸՀ, ՀՀՌԸԽ, ԲՊԱԷՀ, ԱՎԾ, ՔԾԽ) ղեկավարներ, տեղակալներ և անդամներ, ՀՀ վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներ և դատավորներ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահներ և դատավորներ)
Պարգևատրվել են ՀՀ պետական (ոչ գերատեսչական) պարգևներով՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
Ունեն ՀՀ պատվավոր կոչում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
Ունեն բարձրագույն զինվորական (գեներալ-մայոր (կամ համարժեք) և բարձր), բարձրագույն հատուկ կոչումներ, դասային աստիճաններ, դասային կոչումներ, դիվանագիտական աստիճաններ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
Կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները, ինչպես նաև այն քաղաքական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում:
Հասարակական այն կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև այն հասարակական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում: [[Մասնակից:Կարեն Վարդանյան|Կարեն Վարդանյան]] ([[Մասնակցի քննարկում:Կարեն Վարդանյան|քննարկում]]) 09:38, 10 Օգոստոսի 2015 (UTC)
 
===Սպորտի հետ կապված անձիք===