«Չարլզ Դիքենս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Չառլզ Դիքենսը ծնվել է [[1812]] թվականի [[փետրվարի 7]]-ին՝ [[Լեդպորտ]]ի [[Պորտսմուտա]] ծայրամասում։ Նա երկրորդ երեխան էր Ջոն Դիքենսի (1785—1851) և Էլիզաբեթ Դիքենսի 8 երեխաներից։ Ծնված ժամանակ նրա անունը Բարրու էր։ Նրա հայրը Թագավորական նավատորմի ռազմածովային բազային ծառայել է որպես սպա և [[1815]] թվականի հունվարին, նա տեղափոխվեց Լոնդոն, իսկ [[1817]] ապրիլին, նրա ընտանիքը տեղափոխվեց Չաթեմ։ Այստեղ Չարլզը սովորել է պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում, նույնիսկ երբ իր ընտանիքը վերստին տեղափոծվեց [[Լոնդոն]]։ Վատ ֆինանսական կյանքը մայրաքաղաքում նրա հորիը 1824 թվականին բերեց պարտքային բանկ։ Նրա ավագ քույրը գնաց սովորել թագավորական երաժշտական ակադեմիայում մինչև [[1827]] թվականը։ Այդ ժամանակ Չարլզը աշխատում էր վաքսի արտադրող գործարանում (Blacking Factory), որտեղ նա շաբաթական ստանում էր վեց շիլլինգ։ Բայց նրանք ամեն կիրակ օրը գնում էին բանտ, ծնողների հետ ապրելու։ Դիքենսի հորական տատիկի մահից հետո, ի շնորհիվ ստացած ժառանգությանը, Ջոն Դիքենսը ազատ արձակվեց բանտից։ Ծովակալությունում և թերթերից մեկում որպես խմբագիր ստացավ պառլամենտական կենսաթոշակ։ Սակայն, Չարլզը մոր պնդմամբ, մնացել էր գործարանում, որը հետագա կյանքում ազդել է նրա վերաբերմունքին կանանց նկատմամբ։ Որոշ ժամանակ անց, նա սովորել է ''Wellington House Academy'', որտեղ սովորել էր մինչև [[1827]] մարտը։
 
 
12 տարեկանից աշխատել է նախ՝ ֆաբրիկայում, այնուհետև՝ իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմել է արձանագրություններ և գրառել վկաների ցուցմունքները։ Երկար ժամանակ աշխատել է [[լոնդոն]]յան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին։<br />