«Գևորգ Աբգարյան (բանասեր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[Հոռոմ]] (այժմ՝ [[Շիրակի մարզ]]) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Էջմիածին|Էջմիածնում]] և [[Լենինական]]ում։ 1937-41-ին սովորել է [[Երևան]]ի համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Պատերազմից հետո վերընդունվել է համալսարան և այն ավարտել 1946-ին։ Ապա սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1940-ից (որոշ ընդմիջումներով) աշխատում է [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ 1965-ին «[[Սեբեոս]]ի պատմությունը և [[Անանուն]]ի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-761976-ին [[հայ]] թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
 
Գևորգ Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ [[միջնադար]]յան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, [[եվրոպա]]կան հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] «Քրոնիկոն»-ի [[գրաբար]] և [[գերմաներեն]] թարգմանությունները, [[Փավստոս Բուզանդ]]ի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։