«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 2.
'''Հայաստանի առաջին բաժանում''' կամ '''Մեծ Հայքի բաժանում''', [[387]] թվականին [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում [[Մեծ Հայքի թագավորություն]]ը կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել [[գահնամակ|ժամանակի նայ հայ նախարարները]], որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը։
 
[[378]] թվականին վեստգոթերի դեմ [[Ադրիանապոլսի ճակատամարտ|Ադրիանապոլսի ճակատամարտում]] Հռոմեական զորքերի ծանր պարտությունից և Վաղես կայսեր զոհվելուց հետո սաստկացան «բարբարոս» ցեղերի հարձակումներր, որոնց հետևանքով [[Հռոմեական կայսրություն|թուլացած կայսրությունը]] զրկվեց [[Մերձավոր Արևելք]]ում գործուն քաղաքականություն վարելու և Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները զենքով կանխելու հնարավորությունից։
 
Հռոմեա-պարսկական բանակցությունները հանգեցրին [[387]] թվականի հաշտության պայմանագրի կնքման, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև, արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց [[Արշակ Գ]]-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ [[Խոսրով Դ]]-ն<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Arshakunyac_tagavorutyan_ankum@ Հայաստանի պարսկա-֊հռոմեական առաջին բաժանումը։ Արշակունյաց թագավորության անկումը]</ref>։