69
edits
{{ոճ}}
{{վիքիֆիկացում}}
'''Սպաղանաց Մակար(Մակար Տոնոյան)''', անվանի հայդուկապետ, [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 և 1904 թթ․ ապստամբությունների]] ղեկավարներից։ Ծնվել է Սասունի [[Սպաղանք]] գյուղում։ Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից, տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, [[Շենիկցի Գրգո]]յի նման
==Կենսագրություն==
Անհանգիստ էր Մակարի կյանքը, իսկ մարտական կենսագրությունը՝ արիությամբ ու համարձակությամբ հագեցած։ 1891թ․ Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում [[Գելիեգուզան]] գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր Սասունում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։ Դա բորբոքում է գելիեցիների ինքնասիրությունը, մանավանդ, որ, փոքր՝ 25 տուն ունեցող Սպաղանքը պատկառանք չի տածում Սասունի ամենամեծ գյուղից։ Նրանք հարձակվում են Սպաղանքի վրա՝ հիմնահատակ ավերելու գյուղը, սակայն Մակարը ոտքի է հանում ողջ գյուղը և ամուր պաշտպանվում։ Շուտով կողմերը օժանդակ համալրումներ են ստանում հարևան գյուղերից, բայց մի քանի շաբաթ տևած պայքարում ոչ ոք չի զիջում։ Ի վերջո կնքվում է հաշտություն։1892թ․ կառավարությունը զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ բերեց Սասունի 1894թ․ ապստամբությանը։ Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց [[Տալվորիկ]]ի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը՝ միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում
==Աղբյուրներ==
|
edits