«Մասնակից:Vahe Darb/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
Սպաղանաց Մակար, (Մակար Տոնոյան) անվանի հայդուկապետ, Սասունի 1894 և 1904 թթ․ ապստամբությունների ղեկավարներից։
Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան)
Ծնվել է Սասունի Սպաղանք գյուղում։ Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից, տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, շենիկցի Գրգոյի նման Սպաղանքում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։
Հայ ազգային ազատագրական խոշոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։
==Կենսագրություն==
Ծնվել է [[Սասունի]] Շենիկ գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։1891թ․ մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և իսկական հայ-քրդական պատերազմի վերածված <<7 գդալի կռվին>>, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Այդ կռվից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892թ․-ի սկզբին Օսմանյան իշխանությունների՝ Սասունի հայության դեմ հալածանքների բովում ստեղծել է զինված խմբեր, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների ոտնձգություններին։ [[1893թ․]] թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ [[1891թ․]] Սասուն է գալիս [[Հնչակյան կուսակցության]] համբավավոր գործիչ [[Միհրան Տամատյանը]] և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են [[Մուշի]] բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ Գելիեգուզանի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և Մուշ հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը [[Բիթլիսի]] կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին [[Հրայր Դժոխքը]] [[Գևորգ Չաուշի,]] Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկը դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին [[Տալվորիկին]] օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։
Անհանգիստ էր Մակարի կյանքը, իսկ մարտական կենսագրությունը՝ արիությամբ ու համարձակությամբ հագեցած։
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894թ․-ի ապստամբությունը։
1891թ․ Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում Գելիեգուզան գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր Սասունում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։ Դա բորբոքում է գելիեցիների ինքնասիրությունը, մանավանդ, որ, փոքր՝ 25 տուն ունեցող Սպաղանքը պատկառանք չի տածում Սասունի ամենամեծ գյուղից։ Նրանք հարձակվում են Սպաղանքի վրա՝ հիմնահատակ ավերելու գյուղը, սակայն Մակարը ոտքի է հանում ողջ գյուղը և ամուր պաշտպանվում։ Շուտով կողմերը օժանդակ համալրումներ են ստանում հարևան գյուղերից, բայց մի քանի շաբաթ տևած պայքարում ոչ ոք չի զիջում։ Ի վերջո կնքվում է հաշտություն։1892թ․ կառավարությունը զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ բերեց Սասունի 1894թ․ ապստամբությանը։
Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած [[Մուրադի(Համբարձում Պոյաճյան)]] գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։
Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց Տալվորիկի պաշտպանությունը։
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրոկոցներն ավելի դիպուկ են եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել Սասունի անկոտրում հսկան, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել Գրգոյին։
Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը՝ միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում Գուրգենը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու։ 1899թ․ կառավարությունը զորք է ուղարկում Սպաղանք՝ Մակարին բռնելու նպատակով։ Իր ուժերով զորքին է միանում նաև քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը, որը դավադրաբար սպանել էր Աղբյուր Սերոբին։ Մակարը հետ է մղում թե՛ զորքի և թե՛ Խալիլի գրոհները։1900թ․ կառավարությունը կրկին փորձում է ավերել Սպաղանքը, և 2-3000 թուրքեր ու քրդեր անսպասելի գրոհում են գյուղի վրա։ Չնայած Մակարի կազմակերպած դիմադրությանը՝ թշնամին, օգտվելով ինքնապաշպանվողների նկատմաբ թվային ահռելի գերակշռությունից, սոսկալի կոտորած է կազմակերպում՝ սպանելով 100-ից ավելի բնակիչների, այդ թվում և Մակարի, Գալեի ընտանիքներին։ Մակարին հաջողվում է կռվով ճեղքել թուրքերի օղակն ու ապավինել լեռներին։
Այդ դեպքից հետո Մակարը Գալեի և ուրիշների հետ բարձրանում է լեռները և վրեժի մարմնացում դարձած՝ անխնա կոտորում իր գյուղը կործանած թշնամուն։ Նրա շուրջն են համախմբվում դեռևս շենիկցի Գրգոյի խմբում կռիվներ մղած քաջ հայդուկներ Մանուկը և Ղազարը, Չոլոն, Փեթարա Մանուկը, և ուրիշներ։
1900թ․Գևորգ Չաուշի, Անդրանիկի և 26 ֆիդայիների հետ Մառնիկի կիրճում ի վերջո Մակարը վրեժ է լուծում իր գյուղը կործանած Բշարե Խալիլից, որը գլխատվում է ֆիդայիների կողմից։
1904թ․ Մակարը դարձյալ Սասունի ապստամբության առանցքային դեմքերից էր։ Նա կռվում էր Հրայր Դժոխքի հրամանատարության տակ՝ պաշտպանելով Չայի շրջանը։ Ռազմամթերքի սպառման պայմաններում ամենաերկար դիմադրությունը ցույց տվեց թշնամուն հենց նա՝ ամենավերջինը նահանջելով։
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն հայ, քուրդ ժողովրդի և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր թուրքերի դեմ, ապա կանկախանար նաև առանց եվրոպական երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի քրդերի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է Գևորգ Չաուշի հետ։ Մակարը զինաթափվում է, բայց Գևորգ Չաուշը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։ 1907թ․ Գևորգ Չաուշի մահից հետո կառավարությունը երկրով մեկ սկսեց փնտրել նրա կնոջն ու մեկամյա որդուն՝ Վարդգեսին։ Ծերունազարդ Մակարը, դրդված Գևորգի նկատմամբ որդիական սիրուց, որոշեց անձամբ հանձն առնել Գևորգի ընտանիքի փրկության հարցը՝ ապացուցելով, որ Գևորգի հետ վեճը եղել է զուտ կառուցողական-խրատական, և այդ դիպվածը չի կարող սասանել իր թե՛ մարդկային արժանիքները, թե՛ ֆիդայական միասնականությունը և ասպետությունը։Մակարը իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց Գևորգ Չաուշի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, գուշակելով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր մարմինն ամփոփել Գևորգ Չաուշի մոտ։ Մակարի ցանկությունը սակայն չիրականացավ․ նա թաղվեց Սասուն աշխարհի մյուս երկու տիտանների՝ Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի կողքին՝ Գելիեգուզանի եկեղեցու բակում։
 
==Աղբյուրներ==
*Ս․Կ․ Պողոսյան,Կ․Ս․ Պողոսյան<<Ինձ բահ տվեք․․․>>
*Ռուբեն տեր Մինասյան <<Հեղափոխականի մը հիշատակները>>