«Եվրոպական երիտասարդական պառլամենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կազմակերպություն |հայերեն անվանում = Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ |բնօրինակ ան...»:
(Տարբերություն չկա)

13:11, 8 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Եվրոպական երիտասարդական պառլամենտ, քաղաքական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը խրախուսում է եվրոպացի երիտասարդներին ակտիվորեն զբաղվել քաղաքացիության և մշակութային հասկացողության ըմբռնմամբ։ Այն ընդգրկում է 40,000 երիտասարդներ ողջ Եվրոպայից և ունի շուրջ 5,000 ակտիվ մասնակից տարբեր երկրներում։ Այն հիմնադրվել է 1987 թվականին Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։

Եվրոպական երիտասարդական պառլամենտ
Изображение логотипа
ՏեսակQ58895992? և հասարակական կազմակերպություն
Երկիր Գերմանիա
ՀապավումEYP, ԵԵՊ
Հիմնադրված1988
ՆպատակներՄիջազգայնականություն
Գլխադասային գրասենյակԲեռլին, Գերմանիա
ՏարածաշրջանԲեռլին, Գերմանիա
Գործադիր տնօրենԿրիստա Սիմբերգ
Պարգևներ
Կայքwww.eyp.org/



Պատմություն

Եվրոպական երիտասարդական պառլամենտը հիմնադրել է Բեթինա Քար֊Ալինսոնը՝ ի սկզբանե որպես դպրոցական ծրագիր Ֆոնտենբլոյի Լիսե Ֆրանսուա֊լեղում՝ Ֆրանսիայի հարավում։ Հենց այնտեղ են կայացել առաջին չորս միջազգային նիստերից երեքը։

Հետագայում այն շարունակեց կայուն զարգացում ապրել և 1991 թվականին տեղափոխվեց Ուիթնի, Օքսֆորդշիր՝ ճանաչվելով «Եվրոպական երիտասարդական պառլամենտ միջազգային ՍՊԸ»։ Կազմակերպությունը տևական աճ գրանցեց հետագա տասը տարիների ընթացքում, նրա ցանցում հաշվվում էին մեծ թվով ազգային հանձնաժողովներ և նրա գործունեությունը հետզհետե տարածվում էր։

2001֊ից 2004 թվականներին Եվրոպական երիտասարդական պառլամենտը բախվեց ֆինանսական մի շարք խնդիրների։ Այնուամենայնիվ, 2004 թվականի նոյեմբերի 4֊ին կազմակերպությունը վերածնվեց շնորհիվ ԵԵՊ֊ի ազգային հանձանժողովների խորհրդի, շրջանավարտների և Հայն֊Շվարցկոպֆ hիմնադրամի միջև կայացած փոխադարձ համաձայնությունների։ Դրանից հետո ԵԵՊ֊ն հաստատվեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։

ԵԵՊ֊ի փաստացի գործողությունները այս ժամանակահատվածում երբեք չեն դադարել։

2004 թվականից ի վեր ԵԵՊ֊ն մի շարք բարեփոխումներ ներկայացրեց՝ իր գործունեությունն ընդլայնելու համար։

Կառավարում

Միջազգային մակարդակով ԵԵՊ֊ն կառավարվում է միջազգային կառավարման մարմնի կողմից։ Կառավարման մարմինն ունի վեց անդամ՝ ընտրված ազգային հանձնաժողովների և նախորդ նիստերի շրջանավարտների կողմից։ Հայն֊Շվարցկոպֆ հիմնադրամի ներկայացուցիչը նույնպես անդամ է։ Կառավարման մարմինը պատասխանատու է միջազգային նիստերի որակի ապահովման, ինչպես նաև ԵԵՊ֊ի ընդհանուր կառավարման, երկարաժամկետ կայունության և պաշտպանության համար։ Կազմակերպության գործավարությունն իրականացնում են վարձու կառավարիչները։ Ֆիլիպ Սքարֆը կառավարել է 2004֊ից 2008 թվականներին, Ժան Ֆիլիպ Բեքը՝ 2008֊ից 2011 թվականներին, Վիլ Վասարամակին՝ 2011֊ից 2013֊ին։ Քրիսթա Սիմբերգը ԵԵՊ֊ի գործադիր տնօրենն է 2013 թվականից առ այսօր։

Ազգային հանձնաժողովներն ըստ ազգային մակարդակի ունեն ազատություն ընտրելու իրենց կառավարիչներին, սակայն կառավարման ձևը պետք է համապատասխանի հիմնական ժողովրդավարական սկզբունքներին։ Ազգային հանձնաժողովների պարտականությունների մեջ է մտնում կազմակերպել իրենց սեփական ազգային նիստերը։ Միջազգային նիստերի ժամանակ ԵԵՊ֊ն միջազգային մակարդակով կարող է որոշակի գումար փոխանցել։ Նիստերը հիմնականում հովանավորվում են տարբեր կազմակերպությունների և կորպորացիաների կողմից։ Յուրաքանչյու նիստ պետք է կայանա տնտեսապես անկախ պայմաններում։

Ազգային կոմիտեներ


Նիստեր

ԵԵՊ֊ն յուրաքանչյուր տարի կազմակերպում է միջազգային իննօրյա երեք նիստեր։ Դրանք կայանում են տարբեր երկրներում և հրավիրված են լինում ոչ միայն Եվրոպական Միության բոլոր երկրները, այլ նաև մյուս եվրոպական երկրները։ Յուրաքանչյուր երկրի ազգային կոմիտեն ընտրում է մեկական պատվիրակություն՝ յուրաքանչյուր նիստին մասնակցելու համար։ Պատվիրակության անդամների քանակը կախված է այն հանգամանքից, թե ինչքան ժամանակ է այդ երկրի ազգային կոմիտեն ԵԵՊ֊ի անդամ։ Այնուհետև պատվիրակությունները խառնվում են և կազմվում են առանձին հանձնաժողովներ։ Հանձնաժողովներից յուրաքանչյուրին տրվում է մեկական թեմա։ Սա ապահովում է մշակութային բազմազանություն և հանդիսանում է մեծ շարժառիթ նոր ընկերներ ձեռք բերելու և հաղորդակցվելու մյուս հանձնաժողովների անդամների հետ։

Յուրաքանչյուր միջազգային նիստ սկսվում է թիմերի երկօրյա կազմավորմամբ, որի ընթացքում պատվիրակները ծանոթանում են միմյանց հետ, խաղում են տարբեր խաղեր, որոնք կոչված են մասնակիցներին խմբելու հարմարավետ, բաց մթնոլորտում։

Այնուհետև 4-5 օր ընթանում են հանձնաժողովային աշխատանքները։ Այս ընթացքում պատվիրակները քննարկում են իրենց տրված խնդրահարույց թեմաները և ապա ներկայացնել հստակ բանաձև, ըստ որի կարելի է տվյալ խնդրին լուծում տալ։ Եվրոպական պառլամենտի անդամներից որևէ մեկը մի անգամ այցելում է հանձանողովներին, որպեսզի պատասխանի նրանց հարցերին և փոքրիկ քննարկում անցկացնի նրանց հետ։

Նիստերն ավարտվում են գլխավոր ժողովով, որի ժամանակ ներկայացվում են հանձնաժողովների կողմից կայացված որոշումները, փոփոխվում են և հաստատվում (կարող են նաև չհաստատվել)։ Եթե որոշումն ընդունվում է, ապա այն անցնում է Եվրոպական պառլամենտ, որպեսզի քննարկվի Եվրախորհրդարանում։ Գլխավոր ժողովը հիմնականում անցկացվում է որևէ պատվավոր վայրում, ինչպես օրինակ՝ խորհրդարանական տներում կամ քաղաքային խորհրդարանի դահլիճներում։

Բացի դրանից ԵԵՊ ազգային հանձնաժողովները կազմակերպում են տարբեր ազգային և մարզային նիստեր։ Ազգային նիստերը կազմակերպվում են, որպեսզի ընտրվի մեկ պատվիրակություն միջազգային նիստի համար։ Այսպիսի նիստերը ավելի կարճ են տևում՝ հիմնականում երեք օր։ Մարզային նիստերը տևում են 3֊ից 7 կամ 8 օր։ Սակայն սրանց համար ներդրվում է ավելի քիչ բյուջե և սրանք ավելի ոչ պաշտոնական են, քան միջազգայինները։ Ե՛վ ազգային, և՛ մարզային նիստերի ժամանակ կայացված որոշումները չեն ներկայացվում Եվրոպական պառլամենտին։

2014 թվականի հաշվարկով արդեն կայացել են 75 միջազգային նիստեր։

Հետագա նիստեր․

  • 79-րդ միջազգային նիստ Տամպերում, Ֆինլանդիա, 2015 ամառ
  • 80-րդ միջազգային նիստ Լեյփզիգում, Գերմանիա, 2015 աշուն
  • 81-րդ միջազգային նիստ Դուբլինում, Իռլանդիա և Բելֆասթ, Միացյալ Թագավորություն, 2016 գարուն
  • 82-րդ միջազգային նիստ Ռենեսում, Ֆրանսիա, 2016 ամառ
  • 83-րդ միջազգային նիստ Լաքսում, Շվեյցարիա, 2016 աշուն


Արտաքին հղումներ

  1. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/