«Դուքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{շահերի բախում|Հիմնական տեքստը կրկնվում է [[Հերցոգ|այլ հոդվածի]] տեքստի հետ}}
[[Պատկեր:Tizian 060.jpg|250px|մինի|աջից|Դուքս Ալբա]]
'''Դուքս''', դուկ, տուկ ([[լատիներեն|լատ]] dux-[[առաջնորդ]]), 1․ պատվաստիճան, ռազմական և քաղաքական պաշտոն [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ուշ, [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական կայսրության]] վաղ ժամանակաշրջանում։ [[10-րդ դար]]ում դուքս պատվաստիճանը տարածված է եղել [[Բյուզանդիա]]յում, ուր զորավարի իրավասություններն անցել են դուքսերին կամ [[կատապան]]ին, որին անհրաժեշտության դեպքում ենթարկվել են մի քանի բանակաթեմեր։ Դուքսերը [[11-րդ դար]]ում ձեռք են բերել քաղքական ու դատավարական իշխանություն և [[12-րդ դար]]ում արդեն լիիրավ փոխարքաներ էին նահանգներում։ 11-12-րդ դարերի աղբյուրներում զորավար, արքոնտ, կատապան և դուքս անվանումները հաճախ գործածվել են միմյանց փոխարեն։ 2․ Հին [[գերմանացի]]ների մոտ դուքս (հերցոգ) եղել է [[ցեղ]]ի ընտրովի առաջնորդը, վաղ միջնադարի [[Արևմտյան Եվրոպա]]յում՝ ցեղային [[իշխան]], ֆեոդալական մասնատվածության շրջանում՝ երկրամասի տիրակալ։ Ռազմա-ֆեոդալական աստիճանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը թագավորից հետո։ Ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո դուքսը եղել է ավագանու բարձր տիտղոսներից մեկը։ 10-11-րդ դարերում Հայաստանի նվաճված նահանգների կառավարման համար [[Բյուզանդիա]]յի նշանակած կառավարիչները կոչվել են դուքսեր ([[Հայք]]ում, [[Վասպուրական]]ում, [[Անի]]ի կատապանությունում)։ [[Հայաստան]]ի բյուզանդական հայազգի կառավարիչներն իրենց անվանել են դուկ, տուկ և այլն, իսկ Արիստակես Լաստիվերտցին այդ անվանումների փոխարեն օգտագործել է [[գավառապետ]], գավառատեր, իշխան, կողմնակալ տերմինները։ Դուքս տուկ են անվանել նաև [[Եդեսիա]]յի և [[Անտիոք]]ի խաչակիր կառավարիչներին, հոգնոր առաջնորդնորին ([[քրիստոնյա]] և [[մուսուլման]])։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դուքս» էջից