«Ալաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: հայկՀայկ oգտվելով ԱՎԲ
Տող 37.
}}
 
'''Ալաններ''', սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզա [[ցեղ]]եր։
 
== Պատմություն ==
Տարասփռված էին [[Հյուսիս]]ային [[Կովկաս]]ից մինչև [[Վոլգա]], Դոն և Դնեպր [[գետ]]երի ստորին [[հոսանք]]ների [[հարթավայր]]երը։
 
Մեր թվարկումից 1-ին դարում [[ալան]]ական վաչկատուն և ռազմատենչ [[ցեղ]]երը [[Հյուսիս]]ային [[Կովկաս]]ում հիմնել էին հզոր [[թագավոր]]ություն, որտեղից հաճախ կողոպտչական [[արշավանք]]ներ էին կատարում (մեծ մասամբ այն [[կիրճ]]ով, որ նրանց անունով կոչվում էր ''[[Ալան]]աց դուռ'') դեպի [[Վիրք]], [[Աղվանք]], [[Մեծ Հայք]], [[Պարթևաստան]], [[Փոքր Ասիա]] և Հռոմեական կայսրության շրջանները։ Նրանց առաջխաղացումը կասեցնելու համար [[հայկ]]ականհայկական, վրացական, պարթևական և [[հռոմ]]եական ուժերը քանիցս դաշնակցել են։
 
[[Մեծ Հայք]]ի վրա ալանների արշավանքների (առաջինից–երկրորդ դարերին) մասին տեղեկություններ են հայտնում [[Հովսեպոս]] Փլավիոսը, Դիոն [[Կասսիոս]]ը, [[Տակիտոս]]ը, [[Մովսես]] Խորենացին և ուրիշ պատմագիրներ։ [[Հայ]] [[Արշակունի]]ներից ոմանք (Տրդատ Գ, [[Արշակ]] Բ) դաշնակցել են [[Ալան]]ների հետ՝ ընդդեմ [[Սասանյան]]ների ոտնձգությունների։
 
== Հայ-ալանական հարաբերություններ ==
[[Հայ]]-[[ալան]]ական հարաբերություններն արտացոլվել են «Արաաշես և Սաթենիկ» ավանդավեպում, որտեղ գովերգվում է [[Հայ]]ոց Արտաշես [[թագավոր]]ի և [[ալան]]ների արքայադուստր [[Սաթենիկ]]ի ամուսնությունը։ Տրդատ Գ-ի [[կին]] [[Աշխեն]]ը նույնպես ալան դշխուհի էր։
 
Ըստ [[Մովսես]] Խորենացու, ''Առավեղյանների'' [[տոհմ]]ի նախնիները [[Սաթենիկ]]ի մերձավորներն են եղել։ Հայկական ավանդության համաձայն, [[Սաթենիկ]]ի եղբայրը հայրական գահին տիրացել է Հայոց Սմբատ զորավարի օգնությամբ։ Վերջինս, իբր, գերեվարելով [[ալան]]ներից շատերին, բնակեցրել է [[Շավարշ]]ական գավառում ([[Մասիս]]ից հարավ-արևելք), որը նրանց նախկին բնակավայրի անունով կոչվել է նաև [[Արտազ]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալաններ» էջից