Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 48 բայտ ,  4 տարի առաջ
չ
→‎Պեղումներ և գտածոներ: clean up, փոխարինվեց: ՀայկՀայկ (2) oգտվելով ԱՎԲ
 
Արձանագրություններից և հնագիտական տվյալներից երևում է, որ ուրարտացիները մշակում էին գարի, ցորեն, կորեկ, հաճար, սիսեռ, ոսպ, քնջութ և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մեծաքանակ մնացորդներ, խաղողի կորիզներ, կորեկից պատրաստված հաց, ոսպի հատիկներ, աղորիքներ, սանդեր, սաղավարտներ, զենքեր, վահաններ, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով զամբյուղներ, նաև կովի կարծրացած ստամոքս։ Այս ամենը վկայում են այն մասին, որ տարածքում առկա են եղել խաղողի և այլ մրգատու այգիներ, բազմաթիվ ծառեր, հողը եղել է մշակված։ Սրա վառ ապացույցն է [[Զվարթնոց]]ի թանգարանում պահվող [[Ռուսա Բ]]-ի մեծ ու գեղեցիկ արձանագրությունը՝ այգիներ գցելու և բերդաքաղաքը կառուցելու մասին։ Նրանում կարդում ենք.
{{քաղվածք|Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ [[Հայկ նահապետ|Հայկ]] աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից ([[Հրազդան]] գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն [[Հայկ նահապետ|Հայկ]] աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ [[Շիվա]] աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, [[Տոսպ]] քաղաքի տիրակալը։|}}
Մեծ հիացմունք է պատճառում նաև Կարմիր բլուրում գտնված 70 դույլ տարողությամբ և երկու բռնակ ունեցող պղնձե հսկայական կաթսան, որի պռունկները ագուցված են բրոնզի շերտով։