«Հայկական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ՀայկՀայկ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Հայկական մշակույթ}}
'''Հայաստանի մշակույթը''' [[աշխարհագրություն|աշխարհագրության]], [[գրականություն]], [[Հայկական ճարտարապետություն|ճարտարապետության]], ժողովրդական [[պար]]երի, և [[երաժշտություն|երաժշտության]] տարրեր է պարունակում։ Մշակույթը և նման է և տարբեր որքան սահմանակից երկրների՝ ինչքան [[Ռուսաստան]]ի, [[Վրաստան]]ի, և [[Իրան]]ի նույնքան և [[Միջերկրական ծով]]ի երկրների [[Հունաստան]]ի և [[Կիպրոս]]ի մշակույթներին։ Հայկական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել թե արևելյան հարևանների մշակույթը և թե [[Եվրոպա]]կան երկրների մշակույթը։
 
== Դիցաբանություն ==
Տող 6.
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է [[Հայեր|հայ]] ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ [[կրոն]]ապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
 
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` [[Արատտա]]յի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] թարգմանություններում փոխարինված է Օրիոն-[[Հայկ նահապետ|Հայկ]]ով։
 
== Լեզու ==
Տող 23.
XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։
 
Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը[14], ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։
 
Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։
 
17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխահիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։