«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն
Առանց խմբագրման ամփոփման
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի նմանահանությունները։
Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում
«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։
...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», [[1956]] թվական, էջ 136)
Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։ Ի դեմս նրա,
Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ։ Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Մատթեոս Ջուղայեցի]]ն, [[Առաքել Սյունեցի]]ն և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ։
|