«Բեն Սթիլեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3439 բայտ ,  5 տարի առաջ
Ծնվել է դերասանների (կատակերգու) ընտանիքում։ Հայրը՝ [[Ջերրի Սթիլեր]]ը ազգությամբ [[հրեա]] է, իսկ մայրը [[Էնն Միրին]] ազգությամբ [[Իռլանդիա]]ից է։ 10 տարեկան հասակում նկարահանվել է հերուստասերիլաներում, որտեղ խաղացել է նաև մայրը։
 
[[1983]] թվականին ընդունվել է [[Կալիֆորնիա]]յի համալսարանի կինոմատրոգրաթային բաժինը, սակայն 9 ամսից հետո թողել է մասնագիտությունը և տեղափոխվել [[Նյու-Յորք]]։, որտեղ գրանցվել է դերասանական դասընթացների: [[1985]] թվականին Սթիլերը ուշադրություն գրավեց Ջոն Գուարեի (''John Guare'') «Կապույտ տերևների տուն» պիեսում իր դերի շնորհիվ: Հենց այդ ժամանակ նա նկարահանում է [[կարճամետրաժ ֆիլմ]]եր: Նրա ժապավեններից մեկը [[Մարտին Սկորսեզե]]ի «Փողերի գույը» ֆիլմի 10 րոպեանոց պարոդիան է, որտե նա խաղաց [[Թոմ Քրուզ]]ի դերը: Նրան սկսեցին հրավիրել ֆիլմերում նկարահանվելու:
 
Բեն Սթիլերի մասնակցությամբ առաջին ֆիլմը, որ մեծ էկրան է դուրս եկել, 1987 թվականի [[Սթիվեն Սփիլբերգ]]ի «Արևի կայսրություն» ֆիլմ էր: 1989 թվականի Սթիլերը հայտնվեց «[[Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում]]» հեռուստաշոում: 1992 թվականին սկսեց վարել [[MTV]] հեռուստաալիքի «Բեն Սթիլերի շոու» հումորային հեռուստաշոուն՝ համատեղ խաղալով փոքր դերեր ֆիլմերում: Նա իրեն օգնական վերցրեց կատակերգու Ջանին Ջառոֆալոյին և Էնդի Դիկին: Մեկ տարի անց [[MTV]]-ն փակեց շոուն:
 
[[1994]] թվականին Սթիլերը ստեղծեց «Իրականությունը կծում է» կատակերգությունը, որում իր հետ միասին խաղում էին [[Վայնոնա Ռայդեր]]ը և [[Իթան Հոուք]]ը: 1996 թվականին նկարահանեց «[[Կաբելագործը]]» կատակերգությունը, որի գլխավոր դերը խաղաց [[Ջիմ Քերրի]]ն:
 
Չսահմանափակվելով ռեժիսուրայով՝ Սթիլերը որոշեց փորձել իրեն դերասանի կարգավիճակում այլ ռեժիսորների մոտ: [[1998]] թվականին, նկարահանվելով «Ինչ-որ բան Մերիի մասին» ֆիլմում, նա հասնում է փառքի գագաթնակետին: Կատակերգություններ Բեն Սթիլերի մասնակցությամբ սկսում են դուրս գալ ամեն տարի և դառնում են [[Հոլիվուդ]]ում նկարահանված ֆիլմերից ամենաշահութաբերները: Նրա ամենահայտնի ֆիլմերն են՝ «[[Ծանոթություն ծնողների հետ]]», «Ահա և Փոլլին», «[[Ծանոթացեք Ֆաքերների հետ]]», «[[Գիշերը թանգարանում]]», և նաև իր կողմից մտածված և ձայնավորված «[[Մադագասկար (մուլտֆիլմ)|Մադագասկար]]» մուլտֆիլմը: Սթիլերը միակ դերասանն է, որ առաջադրվել է «[[Ոսկե ազնվամորի|Ոսկե ազնվամորու]]» հակա-մրցանակին «վատագույն դերասան» անվանակարգում բոլոր հինգ ֆիլմերի համար, որ դուրս են եկել մեկ տարվա ընթացքում:
 
Սթիլերը նկարահանվել է «[[Ընկերություն]]» սերիալի (երրորդ սեոզն, 22 էպիզոդ):
 
== Ֆիլմագրություն ==