«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
Ապրիլի 15-ին Դարալագյազը ([[Վայոց Ձոր]]) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին [[Տաթևի վանք]]ում տեղի ունեցած [[համազանգեզուրյան երկրորդ համագումար]]ում Ինքնավար Սյունիքը վերանվանեց [[Լեռնահայաստան]]։ Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ [[Երևան]]ից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։
[[Պատկեր:Mountainous Armenia.png|մինի|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] քարտեզ]]
Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի [[հունիսի 3]]-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ՝ [[հունիսի 13]]-ին, ՀԽՍՀ ԺողկոմխորհըԺողկոմխորհի նախագահ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, [[Յապոն]]ի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։
 
Հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները՝ խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Գարեգին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ [[Արաքս]] գետի պարսկական ափը։