«Օմայաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օմայաններ''' (Օմայանների խալիֆայություն), արաբ խալիֆաների դինաստիա 661-750 թվականներին։ Հի...»:
 
No edit summary
Տող 1.
'''Օմայաններ''' (Օմայանների խալիֆայություն), [[արաբ]] [[խալիֆա]]ների դինաստիա [[661]]-[[750]] թվականներին։ Հիմնադիրն էր Մուավիան (Մեքքայի Օմայա տոհմից)։ [[639]] թվականից եղել էր [[Ասորիք]]ի կուսակալ, [[657]] թվականից պայքարել էր Ալի խալիֆայի դեմ և նրա մահից ([[661]]) հետո գրավել գահը։ [[Մայրաքաղաք]] էր դարձրել [[Դամասկոս]]ը։ Հենվել էր Ասորիքի [[արաբ]], [[ցեղ]]երի ու մասամբ [[քրիստոնյա]]ների վրա։ Երկարատև պատերազմներ էր մղել [[Բյուզանդիա]]յի դեմ, երկու անգամ պաշարել [[Կ․ Պոլհս]]ը։ Մուավիային հաջորդել էր որդին Եզիդը ([[680]]–[[683]])․ արաբ, խալիֆայությունում գերագույն իշխանությունը դարձել էր ժառանգական (մինչ այդ խալիֆան ընտրվում էր), որը դժգոհություն և ապստամբություններ էր առաջ բերել։ Խալիֆա Աբդ ալ Մալիքը ([[685]]–[[705]]) ճնշել էր ապստամբությունները և խարիջիների ([[իսլամ]]ի ծայրահեղ հոսանք) խռովությունն [[Իրաք]]ում։ Խալիֆայի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը վերջնականապես նվաճել էր [[Հայաստան]]ը և հարակից երկրները, որոնցից կազմվել էր Արմինիա նահանգը։ Օմայանները ամրապնդել էին իրենց դիրքը նաև [[Հյուսիսային Աֆրիկա]]յում։ Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը դարձել էր միակ պետական լեզուն, թողարկվել էին առաջին արաբատառ [[դրամ]]ները (դինար, դիրհեմ, ֆիլս), կարգավորվել էին հարկատեսակները (խարաջ, ջիզիե)։ Օմայանների բռնությունն ու հարկային լուծը Հայաստանում առաջ էր բերել ապստամբություն ([[703]])։ Վալիդ խալիֆայի ([[705]]–[[715]]) օրոք Օմայանները արմ–ում նվաճել էին [[Իսպանիա]]յի մեծ մասը ([[711]]–[[713]]), արլ–ում՝ Սողդը, Խորեզմը, Ֆերգանան ([[706]]–[[713]])։ 18-րդ դարի 1-ին կեսին Օմայանները պատերազմել էին [[Բյուզանդիա]]յի ու խազարների դեմ։ Հիշամ խալիֆայի օրոք ([[724]]–[[743]]) Հյուսիսային նահանգների փոխարքա Մրվան իբն Մուհամմադը մեծ զորքով, որի կազմում էին նաև Հայոց իշխան Աշոտ Բագրատունու գլխավորած 15 հազարանոց հայկական այրուձին, [[737]] թվականին ջախջախել էր խազարներին։ Հիշամի օրոք վերջնականապես նվաճվել էին Ամուդարյայից այն կողմ գտնվող երկրները, որոնք կոչվել էին Մավերաննահր (անդրգետյան)։ Օմայանների խալիֆայության գլուխ կանգնած էր միահեծան խալիֆան։ Նվաճված տարածքներն ընդգրկված էին 5 փոխարքայության մեջ՝ Արևելքի ([[Իրաք]], [[իրան]]), Հյուսիսի (Արմինիա և այլն), [[Հարավ]]ի (Արաբխս և այլն), [[Եգիպտոս]]ի ու Մաղրիբի։ Խալիֆայությունում տիրապետող էր պետական հողատիրությունը։ 18-րս դարից հողահարկ վճարել էր ամբողջ բնակչությունը, իսկ գլխահարկ (ջիզիե)՝ ոչ–մահմեդականներըոչ–մուսուլմանները (զիմմի)։ Օմայանների կառավարման սկզբնական շրջանում մեծաթիվ ստրուկների աշխատանքն օգտագործվել էր տնային տնտեսությակ և արտադրության մեջ։ Օմայանների ժամանակաշրջանում դանդաղել էր խալիֆայության կազմի մեջ գտնվող երկրների տնտեսական զարգացումը։ Հարկային ծանր քաղաքականությունը, իսլամի սկզբնական նորմերից հրաժարվելը խարխլեցին Օմայանների հասարակական հենարանը։ Օգտվելով Օմայանների թուլացումից՝ իշխանության գլուխ էին անցել ([[750]]) Աբբասյանները։ Օմայանների արքայացանկը Մուավիա 1-ին ([[661]]–[[680]]), Եզիդ 1-ին ([[680]]–[[683]]), Մուավիա 2-րդ ([[683]]), Մրվան 1-ին ([[683]]–[[685]]), Աբդ ալ Մալիք ([[685]]–[[705]]), Վալիդ 1-ին ([[705]]–[[715]]), ասլայման ([[715]]–[[717]]), Օմար 2-րդ ([[717]]–[[720]]), Եզիդ 2-րդ ([[720]]–[[724]]), Հիշամ ([[724]]–[[743]]), Վալիդ 2-րդ ([[743]]–[[744]]), Եզիդ 3-րդ ([[744]]), իբրահիմ ([[744]]), Մրվան 2-րդ ([[744]]–[[750]])։
 
{{ՀՍՀ}}