«Մեծ Հայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 364.
Այդպիսով Սասանյան Պարսկաստանը նենգությամբ զրկեց Մեծ Հայքը հզոր և հայրենասեր միապետից։ <ref name="findarmenia.com" />
 
===[[Պապ թագավոր|Պապ]]===
{{main|Պապ թագավոր}}
 
[[Արշակ Բ]]-ի ձերբակալությունից և սպանությունից հետո պարսիկները [[367]] թ. կրկին ներխուժեցին Մեծ Հայք։ Թագուհի [[Փառանձեմ]]ն արքայաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]]ի հետ պատսպարվեցին 11.000 կայազոր ունեցող [[Արտագերս]] ամրոցում։ Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով թագուհու ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ գլխովին ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանք է ուղարկում հռոմեացիներին։
 
Շապուհը նոր բանակ ուղարկեց Մեծ Հայք։ Երբ թվում էր, թե այն նույնպես կկրի պարտություն, Արտագերս ամրոցում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները դավաճան [[Մերուժան Արծրունի|Մերուժան Արծրունու]] և [[Վահան Մամիկոնյան]]ի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Մեծ Հայքի խոշոր քաղաքներ [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Վան]]ը, [[Զարիշատ]]ը և այլն։ Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։ Ըստ Փավստոս Բուզանդի միայն վերը նշված հինգ քաղաքներից 83.000 [[հրեաներ|հրեա]] բռնգաղթեցվեց [[Պարսկաստան]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծ_Հայք» էջից