«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
{{քաղվածք|Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհըրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին<ref>Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, հ. 2, էջ 188</ref>|''[[Գարեգին Նժդեհ]]''}}
Հայկական զորամասերն ամրացան Մեղրիում և հետ էին մղում Կարմիր բանակի իրար հաջորդող գրոհները։ Գարեգին Նժդեհը [[Խուստուփ]]ի բարձունքներից հոկտեմբերի 20-ին կազմակերպեց մի ապստամբություն, և բոլշևիկներին կարողացավ դուրս անել Հանքերից և Կապանից։ Նույնը կատարվեց նաև Մեղրիում ու Սիսիանում։ Բոլշևիկները Գորիսից հարձակման անցան` Սիսիանի և Կապանի ուղղություններով։ Գրոհն արդյունք չտվեց, և նոյեմբերի վերջին Կարմիր բանակի զորամասերը թողեցին Գորիսը<ref name="զհ" />։
{{Բազմապատիկ պատկերներ| գոտի= down| ուղղություն= vertical| վերնագիր = | վերնագրի գոտի = center|վերնագրի ֆոն=| footer =| նկարագրության գոտի = left/right/center| footer_background =| width =| պատկեր1= Tatev around 1920.png| լայնություն1= 220| նկարագրություն1=| պատկեր2= Tatev 1918.jpg| լայնություն2= 220| նկարագրություն2= [[Տաթևի վանք]]}}
[[Պատկեր:Tatev around 1920.png|մինի|[[Տաթևի վանք]], 1920 թվական]]
 
[[Պատկեր:Tatev around 1920.png|մինի|[[Տաթևի վանք]], 1920 թվական]]
1920 թվականի [[Թուրք-հայկական պատերազմ (1920)|թուրք-հայկական պատերազմ]]ում հայկական բանակի պարտության պայմաններում, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններից [[Իջևան]] մտած [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե]]ն երկիրը հայտարարեց «սոցիալիստական խորհրդային հանրապետություն»։ Հայաստանի խորհրդայնացման ընթացքը հեշտացնելու, զուտ քաղաքական-քարոզչական նպատակով [[նոյեմբերի 30]]-ին Ադրբեջանի հեղկոմը հայտարարեց Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հօգուտ [[Խորհրդային Հայաստան]]ի հրաժարվելու մասին<ref> Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Ереван, 1992, стр. 602</ref>։