«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Զանգեզուրի ինքնապաշտպանություն''', [[հայ ժողովուրդ|հայ ժողովրդ]]ի ազատագրական պայքարը [[քեմալականություն|թուրքական]], [[Մուսավաթական Ադրբեջան|թաթարական]] ու [[Խորհրդային Ռուսաստան|խորհրդային]] զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգի հարավում՝ [[Զանգեզուր]]ում։ Ղեկավարել է գեներալ [[Գարեգին Նժդեհ]]ը։
[[Պատկեր:Նժդեհ 1921.jpeg|մինի|գեներալ [[Գարեգին Նժդեհ]]]]
Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը:Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում:միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը<ref>[http://lraber.asj-oa.am/5984/1/2012-2-3_(141).pdf Սուքիասյան Հ. Կ., Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում]</ref>։{{քաղվածք|Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը<ref>Նժդեհ Գ., Հայ-բոլշևիկյան կռիվները (Երկեր, երկու հատորով, հ. 2, Ե., 2002, էջ 41)</ref>|''[[Գարեգին Նժդեհ]]''}}Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում։
== Հայ-ադրբեջանական տարածքային վեճեր ==
Տող 7.
[[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետության]] հռչակումից անմիջապես հետո՝ 1918 թվականի ամռանը, նորաստեղծ հայկական պետությունը տարածքային խնդիրներ ունեցավ հարևան պետությունների հետ։ [[Հարավային Կովկաս]]ի արևելյան՝ մուսուլմանաբնակ շրջաններում [[1918]] թվականի [[մայիսի 27]]-ին քեմալական Թուրքիայի օժանդակությամբ ստեղծվում է «Ադրբեջան» անունով պետություն։ Մինչ այդ, այս անվանումը վերաբերում էր [[Արաքս]] գետից հարավ ընկած տարածքներին ([[Ատրպատական]]), որի բնակչությունը 16-րդ դարից սկսած դառնում էր [[Թյուրքական լեզվախումբ|թյուրքալեզու]]։ Նորաստեղծ Ադրբեջանը ղեկավարելու էր [[պանթյուրքիզմ|պանթյուրքական]] գաղափարախոսության հողի վրա ստեղծված ազգայնական «[[Մուսավաթ]]» կուսակցությունը։ Ուստի, Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) ընդունված է անվանել նաև [[Մուսավաթական Ադրբեջան]]։
[[Պատկեր:Flag of Azerbaijani Musavat party.svg|մինի|ձախից|[[Մուսավաթ]] կուսակցության դրոշ]]
Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը կապված էր աշխարհաքաղաքական, ազգային, կրոնական, սահմանային և այլ գործոններով։ Այնուհանդերձ, առանցքային գործոնը տարածքային հարցն էր։ Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց գերազանցապես հայաբնակ Ղարաբաղի ([[Արցախի Հանրապետություն|Արցախ]]), Զանգեզուրի ([[Սյունիքի մարզ|Սյունիք]]), Ղազախի սահմանային գավառների ([[Տավուշի մարզ|Տավուշ]]), ինչպես նաև անվիճելիորեն Հայաստանին պատկանող Շարուրի, Նախիջևանի և իսլամադավան բնակչություն ունեցող այլ տարածքների նկատմամբ (այժմ՝ [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն]])։ Երկու կողմն էլ հասկանում էին հիշյալ տարածքների իրական նշանակությունը, որը և անզիջում էր դարձնում պայքարը։ Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող իրադարձություններն անմիջականորեն ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով վերածվել ուղղակի պատերազմի։ Ադրբեջանի ռազմական ճնշումը դրսևորվում էր ոչ միայն սահմանային գավառներում ուժի բացահայտ ցուցադրմամբ և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա պարբերական հարձակման փորձերով, այլև, ինչպես ասվեց, Հայաստանի իսլամադավան բնակչության շրջանում քայքայիչ գործունեության ծավալմամբ և թուրք-թաթարական նորանոր խռովությունների կազմակերպմամբ<ref name="հժպ">[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Hayk_taracqneri_harcy Հայկական տարածքների հարցը 1918 1920 թթ:թթ։ Զանգեզուրի հայերի հերոսամարտերն ադրբեջանական զավթիչների դեմ]</ref>։
 
== Պայքարի սկիզբ ==
Տող 33.
Մարտի 20-21-ին Նժդեհը կարողանում է հակառակորդին զրկե [[Գողթան]]ում ունեցած բոլոր ռազմավարական կետերից, բացի Արաքսի ափին ընկած թաթարական երկու գյուղերից։ Այդ ժամանակ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը ներխուժել էին [[Կապան]]։ Ապրիլի 1-ին սկսված հակահարձակմամբ թշնամին դուրս մղվեց գրավված բարձունքներից։ Ճակատամարտի երրորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վնասազերծեցին [[Որոտան]]ի ձախ ափին տարածված թաթարական շուրջ հարյուր գյուղեր։ Ապրիլի 6-ին և 13-ին հաղթանակներ նվաճվեցին նաև Ասկյուլումի և Չավնդուրի մարտերում։ Զանգեզուրցիների հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ [[Արցախ (նահանգ)|Արցախին]]։ Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] հրամանատարությամբ։ Կապարգողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը<ref name="հժպ" />։
 
1920 թվականի ապրիլի 28-ին [[Մուսավաթական Ադրբեջան|Ադրբեջանի]] խորհրդայնացումը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. [[Խորհրդային Ռուսաստան]]ը նպատակ ուներ բոլշևիկյան կարգեր հաստատել [[Անդրկովկաս]]ում։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը։ Ապրիլի 30-ին [[Երևան]] հասավ բոլշևիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը<ref>Զոհրաբյան Է. Ա., 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Ե., 1997, էջ 14</ref>։ 1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։ Ըստ այդմ էլ` 1920 թվականի ամռանը Կապարգողթի` խորհրդային ուժերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը Նժդեհը բխեցնում էր հետևյալից. Կապանի ներկայացուցիչները 1920 թվականի հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ և տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար<ref>Նժդեհ Գ., Ինչու պայքարեց Լեռնահայաստանը, հ. 2, էջ 11:11։ Նույնի` Հայ-բոլշևիկյան կռիվները, հ. 2, էջ 31</ref>։
 
1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։
Տող 48.
[[Պատկեր:View on Khustup mount.JPG|մինի|ձախից|[[Խուստուփ]] լեռ]]
{{քաղվածք|Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհըրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին<ref>Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, հ. 2, էջ 188</ref>|''[[Գարեգին Նժդեհ]]''}}
1920 թվականի [[Թուրք-հայկական պատերազմ (1920)|թուրք-հայկական պատերազմ]]ում հայկական բանակի պարտության պայմաններում, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններից [[Իջևան]] մտած [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե]]ն երկիրը հայտարարեց «սոցիալիստական խորհրդային հանրապետություն»:։ Հայաստանի խորհրդայնացման ընթացքը հեշտացնելու, զուտ քաղաքական-քարոզչական նպատակով [[նոյեմբերի 30]]-ին Ադրբեջանի հեղկոմը հայտարարեց Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հօգուտ [[Խորհրդային Հայաստան]]ի հրաժարվելու մասին<ref> Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Ереван, 1992, стр. 602</ref>։
 
Հայկական զորամասերն ամրացան Մեղրիում և հետ էին մղում Կարմիր բանակի իրար հաջորդող գրոհները։ Գարեգին Նժդեհը [[Խուստուփ]]ի բարձունքներից հոկտեմբերի 20-ին կազմակերպեց մի ապստամբություն, և բոլշևիկներին կարողացավ դուրս անել Հանքերից և Կապանից։ Նույնը կատարվեց նաև Մեղրիում ու Սիսիանում։ Բոլշևիկները Գորիսից հարձակման անցան` Սիսիանի և Կապանի ուղղություններով։ Գրոհն արդյունք չտվեց, և նոյեմբերի վերջին Կարմիր բանակի զորամասերը թողեցին Գորիսը<ref name="զհ" />։