«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
== Ինքնապաշտպանության առաջին փուլ ==
[[Պատկեր:Khosrov bey Sultanov.jpg|մինի|[[Խոսրով բեկ Սուլթանով]]<br />(1879-1947)]]
Գարեգին Նժդեհն անմիջապես ստեղծեց զինվորական շտաբ և ձեռնամուխ եղավ կազմակերպական մի շարք հրատապ խնդիրների լուծմանը։ Հաշվառվեցին առկա զենքն ու զինամթերքը, միջոցներ ձեռնարկվեցին օպերատիվ իրավիճակը վերահսկելի դարձնելու և ժողովրդական վաշտերի կազմակերպման ուղղությամբ։ Կատարվեցին ամրաշինական աշխատանքներ, պատրաստվեցին պայթուցիկ տակառներ։ 1919 թվականի [[նոյեմբերի 18]]-ին Օխչի-Ձորի մարտում Գենվազի երկու վաշտերը ջախջախեցին թուրք-թաթարական զինված ավազակներին և ազատագրեցին մի քանի գյուղ։ Նույն թվականի դեկտեմբերի առաջին շաբթվա ընթացքում ազատագրվեց նաև անառիկ համարվող [[Գեղվաձոր]]ը։

1920 թվականի հունվարի 19-ին Կապարգողթի ինքնապաշտպանության ուժերը, հարձակման անցնելով [[Շուռնուխ]]ի ուղղությամբ, նախատեսված վեցի փոխարեն ճնշեցին 30 գյուղերում գտնվող թշնամու կրակակետերը և նվաճեցին կարևոր ռազմավարական բնագծեր։
 
Դեռ 1919 թվականի հունվարից Ադրբեջանի կառավարությունը Շուշիի, Զանգեզուրի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառներից ստեղծեց գեներալ-նահանգապետություն՝ մուսավաթական գործիչ [[Խոսրով բեկ Սուլթանով]]ի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կոտրել հայերի դիմադրությունը և Արցախն ու Զանգեզուրը ենթարկել Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը իր հերթին, 1919 թվականի մարտին շտաբս-կապիտան [[Արսեն Շահմազյան]]ին նշանակեց Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր պետական կոմիսար։ Նրա [[Գորիս]] ժամանելուց մի քանի օր անց, մարտի 25-ին, Անդրանիկն իր զորամասով Գորիսից մեկնեց [[Երևան]]՝ գաղթականությանը առժամանակ թողնելով Զանգեզուրում։ Գաղթականության կարիքները հոգալու համար Անդրանիկը Գորիսի գավառի ազգային խորհրդի տրամադրության տակ դրեց իր զորամասի ունեցած գումարի ու դեղորայքի մեծ մասը<ref name="հժպ" />։