«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
Դեռ 1919 թվականի հունվարից Ադրբեջանի կառավարությունը Շուշիի, Զանգեզուրի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառներից ստեղծեց գեներալ-նահանգապետություն՝ մուսավաթական գործիչ [[Խոսրով բեկ Սուլթանով]]ի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կոտրել հայերի դիմադրությունը և Արցախն ու Զանգեզուրը ենթարկել Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը իր հերթին, 1919 թվականի մարտին շտաբս-կապիտան [[Արսեն Շահմազյան]]ին նշանակեց Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր պետական կոմիսար։ Նրա [[Գորիս]] ժամանելուց մի քանի օր անց, մարտի 25-ին, Անդրանիկն իր զորամասով Գորիսից մեկնեց [[Երևան]]՝ գաղթականությանը առժամանակ թողնելով Զանգեզուրում։ Գաղթականության կարիքները հոգալու համար Անդրանիկը Գորիսի գավառի ազգային խորհրդի տրամադրության տակ դրեց իր զորամասի ունեցած գումարի ու դեղորայքի մեծ մասը<ref name="հժպ" />։
[[Պատկեր:ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԽՆՁՈՐԵՍԿ (8).JPG|մինի|ձախից|[[Խնձորեսկ]]]]
 
Մարտի 20-21-ին Նժդեհը կարողանում է հակառակորդին զրկե [[Գողթան]]ում ունեցած բոլոր ռազմավարական կետերից, բացի Արաքսի ափին ընկած թաթարական երկու գյուղերից։ Այդ ժամանակ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը ներխուժել էին [[Կապան]]։ Ապրիլի 1-ին սկսված հակահարձակմամբ թշնամին դուրս մղվեց գրավված բարձունքներից։ Ճակատամարտի երրորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վնասազերծեցին [[Որոտան]]ի ձախ ափին տարածված թաթարական շուրջ հարյուր գյուղեր։ Ապրիլի 6-ին և 13-ին հաղթանակներ նվաճվեցին նաև Ասկյուլումի և Չավնդուրի մարտերում։ Զանգեզուրցիների հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ [[Արցախ (նահանգ)|Արցախին]]։ Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] հրամանատարությամբ։ Կապարգողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը<ref name="հժպ" />։