«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
== Ինքնապաշտպանության առաջին փուլ ==
[[Պատկեր:Khosrov bey Sultanov.jpg|մինի|[[Խոսրով բեկ Սուլթանով]]<br />(1879-1947)]]
Գարեգին Նժդեհն անմիջապես ստեղծեց զինվորական շտաբ և ձեռնամուխ եղավ կազմակերպական մի շարք հրատապ խնդիրների լուծմանը։ Հաշվառվեցին առկա զենքն ու զինամթերքը, միջոցներ ձեռնարկվեցին օպերատիվ իրավիճակը վերահսկելի դարձնելու և ժողովրդական վաշտերի կազմակերպման ուղղությամբ։ Կատարվեցին ամրաշինական աշխատանքներ, պատրաստվեցին պայթուցիկ տակառներ։ 1919 թվականի [[նոյեմբերի 18]]-ին Օխչի-Ձորի մարտում Գենվազի երկու վաշտերը ջախջախեցին թուրք-թաթարական զինված ավազակներին և ազատագրեցին մի քանի գյուղ։ Նույն թվականի դեկտեմբերի առաջին շաբթվա ընթացքում ազատագրվեց նաև անառիկ համարվող [[Գեղվաձոր]]ը։ 1920 թվականի հունվարի 19-ին Կապարգողթի ինքնապաշտպանության ուժերը, հարձակման անցնելով [[Շուռնուխ]]ի ուղղությամբ, նախատեսված վեցի փոխարեն ճնշեցին 30 գյուղերում գտնվող թշնամու կրակակետերը և նվաճեցին կարևոր ռազմավարական բնագծեր։