«Սոցիալական հավասարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Հավասարություն''', արդար, իդեալական [[հասարակարգ]]ի հիմնական սկզբունքներից։ Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ [[միջնադար]]յան գյուղացիական շարժումները։ [[Հայ]] իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է [[Պավլիկյան]] ու [[Թոնդրակյան շարժում]]ների նպատակներից։ Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես [[Ժան Ժակ Ռուսո|ժ-ժ. Ռուսո]] և ուրիշներ)։ [[Ուտոպիա (այլ կիրառումներ)|Ուտոպիստների]] ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլիական բուրժուական և XVIII դ. [[Ֆրանսիական բուրժուական հեղափոխություն]]ներում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ [[Անգլիա]]յում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ [[Ֆրանսիա]]յում)։ Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։ Սակայն իրավահավասարության բուրժուական լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը։ Բուրժուական հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ-ուտոպիստներ։ Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և [[Միքայել Նալբանդյան]]ի հիմնական նպատակն էր։ Սակայն բուրժուական հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերը գիտականորեն մեկնաբանեցին [[մարքսիզմ]]-[[լենինիզմ]]ի դասականները։ Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական հավասարության հաստատելու գործնական եղանակները։ Իրական հավասարություն, որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում։ Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղաքացիական իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար [[իրավունք]] աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում։ Խոշոր առաջադիմություն նշանավորելով հավասարության հաստատման գործում, [[սոցիալիզմ]]ը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգեվոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։
{{վիքիքաղվածք}}
արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգեվոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։
 
{{ՀՍՀ}}