«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10թ. օգոստո...
(Տարբերություն չկա)

12:35, 23 Հուլիսի 2010-ի տարբերակ

Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10թ. օգոստոսի 1 - 54թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), Տիբերիոս կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը: 41թ. կայսր է հռրչակվել այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր: Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեությանը, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա: Բացի դրանից նա կաղում և կակազում էր: Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր: Կլավդիոսը մասնագիտանում է պատմագիտության բնագավառում, գրում մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել:

Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ է մոտենում իր պարտականություններին՝ ձգտելով դրանք բարեխղճորեն կատարել: Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43թ.), ինչն չէր հաջողվել Հուլիոս Կեսարին: բացի դրանից Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան մավրիտանիան (41–42 թթ), Լիկիան (43թ) և Թրակիան (46թ.): Կլավդիոսի իշխանության տօրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որտեղ պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին: Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատ ընդգրկվեցին գաղիացիները: Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա:

Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ: Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով: Կլավդիոսի համբերության բաժակը լցվեց 48թ., երբ Մեսսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ: Դա ստիպեց Կլավդիոսին մահապատճի ենթարկել նրան: 49թ. Կլավդիոսը ամուսնանում է իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսեր հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդուն՝ Բրիտանիկոսին: Ընտրելով հարմար պահը, երբ իր որդու գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ: