«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել[1]։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել Սասունի անկոտրում հսկան, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել Գրգոյին։
==Ծանոթագրություններ==
*Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
*Ռուբէն․<<Հայ յեղափոխականի մը յիշատակները>>,Թեհրան—1982թ․
 
==Աղբյուրներ==
*Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․