«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան)'''
Հայ ազգային ազատագրական նշանավոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։
Ծնվել է [[Սասուն]]ի Շենիկ գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։[[1891թ․]] մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և իսկական հայ-քրդական պատերազմի վերածված <<7 գդալի կռվին>>, որն ավարտվել է հայերի հաղթանակով[1][2]։Այդ կռվից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ [[1892թ․-ի]] սկզբին Օսմանյան իշխանությունների՝ Սասունի հայության դեմ հալածանքների բովում ստեղծել է զինված խմբեր, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների ոտնձգություններին։ [[1893թ․]] թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891թ․ Սասուն է գալիս [[Հնչակյան կուսակցության]] համբավավոր գործիչ [[Միհրան Տամատյան]]ը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են Մուշի բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ [[Գելիեգուզան]]ի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և [[Մուշ]] հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին[2]։ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը [[Բիթլիս]]ի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին [[Հրայր Դժոխք]]ը [[Գևորգ Չաուշ]]ի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին [[Տալվորիկ]]ին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894թ․-ի ապստամբությունը։
Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած Մուրադի(Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։