«Կարլ Փոփեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Գործունեություն ==
[[1937]]-[[1946]] թվականներին եղել է համալսարանի դասախոս [[Նոր Զելանդիա]]յում, [[1946]]-[[1949]] թվականներին՝ [[Լոնդոն]]ի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, [[1949]] թվականից՝ [[Լոնդոն]]ի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է [[հերքելիություն|ֆալսիֆիկացման]] սկզբունքը]], գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։
 
Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները, այդ թվում մարքսիզմը։ Այս հետադիմական գաղափարական դիրքավորումն ունի նաև այն իմացաբանական արատը, որ փիլիսոփայությունը քննում է մասնավոր գիտության չափանիշներով։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։