«Յուրի Ղամբարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
}}
 
'''Յուրի Ստեփանի Ղամբարյան''' (''Ղամբարով'', [[1850]] - [[1926]]), հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884), [[ԵՊՀ]]-ի առաջին ռեկտորեկտոր ([[1919]]-[[1920]])։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև ավարտել է [[Մոսկվայի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և 1884-ին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։
 
1899-ին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб) աշխատությունը։ 1899-ին լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յուրի Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրությունը։ Մեծ արձագանք է գտել նաև 1910-ին նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб) աշխատությունը։ Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր։
 
1900-ին եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել [[Բրյուսելի համալսարան]]ում։ 1906-11-ին եղել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը՝ «Курс гражданского праба» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ։ Ռուսական աղբյուրներում հիշատակվում և մեծարվում է որպես [[Ռուսաստան]]ի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել [[Վրաստանի տեխնիկական համալսարան|Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը։
 
== ԵՊՀ ռեկտոր ==