«Տատյանա Սպենդիարովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Բանաստեղծներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Տատյանա Ալեքսանդրի Սպենդիարովա''' (ծնվվելծնվել է՝ [[դեկտեմբերի 21]], [[1901]], [[Յալթա]]), խորհրդային թարգմանչուհի, [[բանաստեղծ]]ուհի։ Կոմպոզիտոր [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա․ Սպենդիարյանի]] դուստրը։
 
Գրել է պատանեկության տարիներից։ [[1922]] թվականին լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։ Սպենդիարովան ռուսական թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Թարգմանել է անգլերենից (Զ․ Քիթս, հին անգլիական երգեր), գերմաներենից (Ֆ․ Շիլլեր), հրեերենից (իդիշից, Օ․ Դրիզ), ինչպես նաե Արևելքի (Օ․ Խայամ, Հաֆեգ, Ա․ Նավոի, Վագիֆ, Ռ․ Թագոր են) և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից։ Սակայն Սպենդիարովի գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ-Նովա, Հ․ Թումանյան, Ա․ [[Իսահակյան]], Վ․ Տերյան, Դ․ Վարուժան, Ե․ Չարենց, Գ․Սարյան, Հ․ [[Շիրազ]], Ս․ Կապուտիկյան, Հ․ Սահյան, Վ․ Դավթյան են)։ Հարազատ մնալով հեղինակի մտքերի, զգացմունքների, ապրումների խորությանը՝ Սպենդիարովը տվել է [[Երաժշտություն|երաժշտականության]] ու ձևի տեսակետից կատարյալ թարգմանություններ։ Գրել է նաև պատմվածքներ։