«Վասիլի Սոլովյով-Սեդոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատկեր:RR5110-0080R.gif|thumb|Վասիլի Սոլովյով-Սեդոյ
No edit summary
Տող 1.
[[պատկեր:RR5110-0080R.gif|thumb|Վասիլի Սոլովյով-Սեդոյ]]
''' Վասիլի Պավլովիչ Սոլովտով-Սեդոյ''' իսկական ազգանունը՝ Սոլովյով) ([[ապրիլի 12]](25), [[1907]] թվականին, [[Պետերբուրգ]] – դեկտեմբերի 2, [[1979]] թվականին, Լենինգրադ), սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967 թվականին)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1975]] թվականին)։
 
[[1936]] թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Պ․ Ռյազանովի կոմպոզիցիայի դասարան)։ Սոլովտով-Սեդոյ սովետական երգի ականավոր վարպետներից է։ Նրա երգերն առանձնանում են ջերմ քնարականությամբ, որոնք գովերգում են սովետական մարդու հայրենասիրությունը, ռազմիկների մարտական բարեկամությունը, խաղաղության համար պայքարում ժողովուրդների համերաշխությունը։ Լայն ժողովրդականություն են վայելում Սոլովտով-Սսեդոյի «Մերձմոսկովյան երեկոներ», «Սոխակներ», «Նախիմովականների քայլերգը», «Եթե ողջ աշխարհի տղաները» և այլ երգեր։ Սոլովտով-Սսեդոյի բալետների («Տարաս Բուլբա», 1940 թվականին), օպերետների («Հավատարիմ բարեկամ», [[1945]] թվականին, «Ամենանվիրականը», [[1952]] թվականին, «Օլիմպիական աստղեր», [[1962]] թվականին), վոկալ շարքերի, դրամատիկ ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է։ [[1948]]-[[1964]] թվականին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության Լենինգրադի բաժանմունքի նախագահ, [[1957]]-[[1974]] թվականին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ [[1960]] թվականից՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ ([[1959]] թվականին), ՄՍՀՄ պետական մրցանակ ([[1943]] թվականին, [[1947]] թվականին)։ Պարգևատրվել է [[Լենին]]ի 3 և Կարմիր աստղի շքանշաններով։