«Ավետ Տերտերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
 
Ավետ Տերտերյանը ծնվել է [[Բաքու|Բաքվում]]։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է գեկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի<ref>http://www.terterian.org/index.php?option=com_content&task=view&id=28&Itemid=46</ref>։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվում է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի կոմպոզիտորական բաժին, [[Էդվարդ Միրզոյան]]ի դասարան։
1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ 80-ականներին նա տեղափոխվել է Այրիվանք գյուղ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի արեւմտյան ափին, որտեղ մի բլրի գագաթին իր սեփական նախագծով տուն է կառուցել: Պարույրաձև սանդուղքով նա բարձրանում էր իր աշխատասենյակ, որտեղ առ այսօր էլ պահպանվում են նրա անձնական օգտագործման իրերը` նոտաներով բեռնված աշխատասեղանը, վառարանը, մահճակալը: Տան ներքին հարդարմամբ և ձևավորմամբ զբաղվում էր անձամբ մաեստրոն: Տերտերյանի այդ սովորույթի մասին Երևանում գիտեյին նրա ընտանիքի անդամները, մերձավորները: Նրա մայրաքաղաքային բնակարանում կարելի է գտնել կահույք և այլ իրեր, որոնք պատրաստված են նրա ձեռքերով: Ապրելով Սևանում, նա ամբողջությամբ անջատվում էր աշխարհիկ բարքերից և ամբողջությամբ իրեն նվիրում էր երաժշտությանը: Վերջին տարում նա ապրել է Գերմանիայում: Վախճանվել է 1994 թվականին։թվականին` Եկատերինբուրգում։ Հուղարկավորված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Երևանի Կոմիտասի անվան պանթեոն]]ում։
 
[[Երևան]]ի [[Դավթաշեն (վարչական շրջան)|Դավթաշեն համայնք]]ի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը<ref>[http://adb.am/listings/%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF-%D5%BF%D5%A5%D6%80%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81/ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց]</ref>: