«Ալբինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.241.159.70 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
Տող 8.
 
== Ալբինոսների նկարագրություն ==
Ալբինոսների մաշկը սպիտակավարդագույն է, մազերն սպիտակ են, աչքերը կարմիր։ Նրանց մաշկը արևի տակ ոչ թե մգանում, այլ այրվում է։ Լսնամաշկությամբ (ալբինիզմ) տառապող անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ [[ծիածանաթաղանթ]]ի միջոցով։
 
Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Շատ աֆրկյան երկրներում նրանց վտանգ է սպառնում։ Տեղի գուշակները համարում են որ նրանք ունեն մեծ ուժ և նրանց սպանելու համար մեծ գումարներ են վճարում։ Հաճախ մեկ ալբինոսի համար ավելի շատ են վճարում քան մեկ աֆրիկացու ամբողջ տարվա աշխատածը։ Նրանց համար հաճախ կառուցում են տներ որտեղ նրանք ապահովություն և կրթություն են ստանում։ Վիճակագրության համաձայն սևամորթերի մոտ ավելի շատ են ծնվում քան եվրոպացիների շրջանում։ Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է եթե երկու ծնողներն էլ ունենում են այսպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող բնածին դրսևորում է, որն արտահայտվում է գունային լրիվ բացակայությամբ։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, [[էպիլեպսիա]], [[գաճաճություն]] և այլն։ [[Պիգմենտ]]ի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։
 
== Ինչպես է առաջանում ալբինիզմ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալբինիզմ» էջից