«Գնորդների դալասյան ակումբը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
Չգտնելով ոչինչ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայում]]` Ռոնն անցնում է [[Մեքսիկա]]: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել ` օգտագործելով որոշակի բնույթի դեղապրեպարատներ (Զալցիտաբին, Պեպտիդ T): Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ:
 
Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ: Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսեկանամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը<ref>{{citeweb|url=http://www.focusfeatures.com/dallas_buyers_club/synopsis|title=Story of Dallas Buyers Club|publisher=''Focus Features''|lang=en|accessdate=2013-11-21}}</ref>:
 
Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում: Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է նաև [[Ճապոնիա]], [[Իսրայել]] և [[Ամստերդամ]]: Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը: Շուտով Սննդի և դեղերի Վարչությունը ({{lang-en|Food and Drug Administration}}, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը: