«Քնած գեղեցկուհին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 3.
 
== Սյուժե ==
Ծնվում է [[թագավոր]]ի և [[Թագուհի (անձնանուն)|թագուհ]]ութագուհու շատ սպասված դուստրը և նրանք հրավիրում են բոլոր [[փերի]]ներին պալատ խնջույքի, բացի մեկից, քանի որ նա արդեն կես տարի դուրս չէր եկել իր պալատից, և բոլորը որոշել էին, որ նա մահացել է: Խնջույքի ամենաթեժ պահին հայտնվում է չհրավիրված փերին ում հետ, ինչպես նա կարծում էր վարվել էին տգեղ, քանի որ նրա համար չէր բավականացնում թանկարժեք սեղանի սպասքը: Երբ բոլոր փերիները, բացի մեկից, ով որոշել էր իր վերջին խոսքը թողնել, կախարդեց արքայադստերը իր կախարդական շնորհով: Ծեր փերի Կարաբոսսը արտասանեց իր անեծքը. «Արքայադուստրը իլիկով կծակի իր մատը և կմահանա»: Վերջին փերին թեթևացնում է անեծքը. «Այո՛, արքայադուստրը կծակի իր մատը իլիկով, բայց կքնի հարյուր տարի»: Թագավորը հրաման է տալիս վառել բոլոր իլիկները, բայց տասնվեց տարի հետո արքայադուստրը պալատում գտնում է մի ծեր տատիկի, ով ոչինչ չէր լսել թագավորական հրամանի մասին և ուներ իլիկ: Արքայադուստրը ծակում է իր մատը իլիկով և մահամերձ ընկնում: Արթնացնել նրան արդեն անհնար էր: Հայտնվում է վերջին փերին, ով թեթևացրել էր անեծքը և խնդրում է թագավորին և թագուհուն գնալ պալատից: Այդ ժամանակ նա ամբողջ պալատը քնեցնում է հարյուր տարով և պալատի շուրջը աճում է անանցանելի անտառ, որ ոչ մեկ չկարողանա մտնել պալատ հարյուր տարի: Անցում է հարյուր տարին հայտնվում է մի արքայազն մտնում է պալատ և արքայադուստրը արթնանում է (ոչ մի համբույր չկար, արքայադուստրը արթնանում է միայն նրա համար, որ եկել էր ժամանակը): Հետո նրանք գաղտնի նշանադրվում են: Նրանք ունենում են երեխաներ՝ որդի ում անունն էր Օր, և աղջիկ ում անունն էր Լուսաբաց: Բայց արքայազնի մայրը իմանում է երկուսի սիրո մասին և խնդրում է բերել պալատ իր թոռներին և արքայադստերը: Ապագա մարդակերը հազիվ է իրեն զսպում, որ չուտի իր թոռներին: Բայց արքայազնը մեկնում է պատերազմի: Սկզբում մարդակերը հրամայում է սպանել թոռնուհուն հետո թոռանը և վերջում կնոջը, իսկ հետ պատրաստել համեղ ուտեստ: Բայց պալատականները թաքցնում են նրանց ախոռում, իսկ թագուհուն տալիս են կենդանիների միս: Մի անգամ մարդակեր թագուհին մոտենալով բակին լսում է ախոռից ճչոցներ. արքայադուստրը ցանկանում էր թաքցնել հողի մեջ որդուն չարաճճիությունների համար: Մարդակերը այնպես բարկացավ, որ հրամայեց բակում դնել կաթսա և այնտեղ գցել թոռներին և դշխուհուն, բայց ի երջանկություն դշխուհու, վերադառնում է արքայազնը: Չդիմանալով ամոթին մարդակերը ինքն իրեն գցում է կաթսայի մեջ և մահանում: Հեքիաթի վերջում տրվում է բարոյախոսություն. ոչ մի աղջիկ չի քնի մի դար, որ սպասի ամուսնուն տիտղոսով և հարստությամբ:
 
===== Նախորդ գրողները =====