«Տիգրանակերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կետադրության և ուղղագրության ճշտում
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 9.
| long=41.000833
| mark=Miecze.svg
| marksize=25
| position=top
| լայնություն= 250
Տող 24.
}}
 
'''Տիգրանակերտի ճակատամարտ''', ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել [[մ.թ.ա. 69]] թվականի [[հոկտեմբերի 6]]-ին, Հայաստանի մայրաքաղաք [[Տիգրանակերտ]]ի մոտ։ [[Պոնտոս]]ում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից [[Միհրդատ VI Եվպատոր]]ին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր [[Տիգրան Բ Մեծ]]ը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել [[Փոքր Ասիա|Ասիա հռոմեական մարզը]] և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, [[մ.թ.ա. 69]] թվականի [[գարուն|գարնանը]] հռոմեական 40 հազարանոց բանակը՝բանակը [[Լուկուլլոս]]ի հրամանատարությամբ,
[[Կապադովկիա]]յի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։
 
Սկսվեց [[հայ-հռոմեական պատերազմ]]ը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ [[մ.թ.ա. 69]]-[[մ.թ.ա. 67|67]] թվականներ և [[մ.թ.ա. 66|66]] թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։
Տող 32 ⟶ 33՝
Լուկուլլոսի ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր [[Պաղեստին]]ում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։
 
[[Սեպտեմբեր]]ի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ։ ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր։ Ըստ [[Ապպիանոս]]ի,` Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ [[Ատրպատական]]ը ([[Մարաստան]]ը), [[Աղվանք]]ը, [[Վիրք]]ը, [[Կորդուք]]ը, [[Ադիաբենե]]ն և անգամ [[Պարսից ծոց]]ի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։
 
[[Հոկտեմբերի 6]]-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ,` հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, [[հոկտեմբեր]]ի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրան Բ Մեծի [[Միջերկրական ծով|Միջերկրածովյան]] տիրությունը՝տերությունը՝ [[Ասորիք]], [[Փյունիկիա]], [[Կիլիկիա]], անցել են [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմին]]։
 
Չնայած հաղթանակին,` ճակատամարտը չի կանխորոշել [[Հայ-հռոմեական պատերազմ|պատերազմի]] ելքը. [[Արածանիի ճակատամարտ]] մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից։
 
{{ՀՍՀ}}