«Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդ''' (1853-1932), գերմանացի ֆիզիկաքիմիկոս, իդեալիստ փիլիսոփա։ Պետերբու...»:
(Տարբերություն չկա)

06:54, 30 Հուլիսի 2015-ի տարբերակ

Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդ (1853-1932), գերմանացի ֆիզիկաքիմիկոս, իդեալիստ փիլիսոփա։ Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ (1896)։ Ավարտել Էր Դորպատի (Տարտու) համալսարանը (18751882-1887 թվականներին եղել էր Ռիգայի պոլիտեխնիկական ուսումնարանի, 1887-1906 թվականներին՝ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Օստվալդի հիմնական գիտատեխնիկական աշխատանքները վերաբերում էին Էլեկտրոլիտային դիսոցման տեսության զարգացմանը։ Հայտնաբերել էր (1884) թթուների լուծույթների էլեկտրահաղորդականության կապը նրանց էլեկտրոլիտային դիսոցման աստիճանի հետ, սահմանել այժմ իր անվամբ հայտնի նոսրացումների օրենքը (1888), առաջարկել էր վերլուծական քիմիայի ռեակցիաները դիտել որպես իոնների միջև փոխազդեցություն (1894)։ Ուսումնասիրել էր նաև քիմիական կինետիկայի և կատալիզի հարցերը, մշակել ամոնիակի կատալիզիկ օքսիդացման հիմունքները։ 1887 թվականին, Ցա․ Վանտ Հոֆֆի հետ միասին հիմնել էր «Ցայտշրիֆտ ֆյուր ֆիզիկոլիշե Իեմի» («անգլ.՝ Zeitschrift fiir physikolische Chemie») ամսագիրը, իսկ 1889 թվականին իրականացրել էր «ճշգրիտ գիտությունների դասականները» հրատարակությունը։ Օստվալդը «ֆիզիկական» իդեալիզմի տարատեսակներից մեկի՝ էներգետիզմի տեսության հեղինակն էր։ Նոբելյան մրցանակ (քիմիայի գծով) 1909 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։