«Օտտոն I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օտտոն 1-ին''', գերմանացի թագավորներ և «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր էր․ թագավոր 936 թվա...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 1.
'''Օտտոն 1-ին''', գերմանացի թագավորներ և «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր էր․ թագավոր [[936]] թվականից, կայսր [[962]] թվականից։ Սաքսոնական դինաստիայից։ Հայնրիխ 1-ինի որդին։ Շվաբիայի, [[Բավարիա]]յի, [[Լոթարինգիա]]յի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ [[955]] թվականին [[գերմանիա|գերման]]ացի և [[չեխիա]]ցի զորքերը Օտտոն 1-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ (Աուգսբուրգից հարավ) և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։ [[951]] թվականին իրեն էր ենթարկել [[Լոմբարդիա]]ն և ընդունել [[Իտալիա]]յի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով [[961]] թվականին արշավել էր [[Հռոմ]] և [[962]] թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։ Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը ([[967]]-[[971]]) հաջողություն չի ունեցել։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օտտոն_I» էջից