«Փիթր Փեն (մուլտֆիլմ, 1953)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
 
== Սյուժե ==
 
Դարլինգների ընտանիքում երեխաները սիրում են երևակայել Փիթեր Փենի մասին: Մայրը չի ընդդիմանում նրանց երևակայությանը, համարելով այդ կախարդական տղային մանկության շունչ, իսկ ահա հայրը անկեղծորեն հավատացած է, որ հորինվաշքները բարբաջանքներ են: Բայց ահա մի կախարդական գիշերում երեխաներին հնարավորություն է ընձեռնվում թռչել Փիթեր Փենի հետ դեպի ֆանտաստիկ երկիր Նետլանդիա: Այդ կղզում ապրում են կորած տղա երեխաները, քաջ հնդկացիները և խորհրդավոր ջրահարսները, ինչպես նաև ծովահենները, նավապետ Ջեյմս Ճանկի գլխավորությամբ:
 
Այս ֆիլմում ներկա է կանացի նախանձի դրդապատճառը, որը չկա Դիսնեյի որևէ լիամետրաժ մուլտֆիլմում: Ֆիլմի հերոսները շարունակ մրցակցում են Փիթեր Փենի ուշադրության համար և ձգտում են նրա համար վնասել միմյանց (փերի Թինկեր Բելլը և Վենդի ջրահարսները, նաև վագրային շուշանները): Օգտագործելով Վենդիի դեմ Թինկեր Բելլի ունեցած նախանձը,նավապետ Ճանկը գրեթե ոչնչացնում էր Փիթեր Փենին: Սակայն դա նրան չհաջողվեց, և նրան մյուս ծովահենների հետ միասին վտարում են կղզուց:
 
Թեև, մինչ այդ Ճանկի կողմից գերի ընկած կորած տղաները և Վենդիի եղբայրները՝ Ջոնը և Մայկլը,համարիա դառնում էին Ճանկի կողմից, և միայն Վենդիի միջամտությունն է կանգնեցնում նրանց: Փիթեր Փենը Ճանկի նավի վրա գերի ընկած Վենդիին և նրա եղբայրներին վերադարձնում է տուն, Լոնդոն: