«Աղացներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աղացներ''', պինդ նյութեր մանրացնող մեքենաներ։ Աղացները զարգացման երկար ճանապարհ էին անցել՝ պարզ...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Campo de Criptana Molinos de Viento 1.jpg|մինի]]
'''Աղացներ''', պինդ նյութեր մանրացնող մեքենաներ։ Աղացները զարգացման երկար ճանապարհ էին անցել՝ պարզագույն աղորիքից, հողմաղացներից, ջրաղացներից մինչև ժամանակակից բարդ ու հզոր աղացային մեքենաները։ Ներկայումս կիրառվում էին [[լեռ]]նային, [[քիմիա]]կան, [[դեղագործ]]ական, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և շինանյութերի արտադրության մեջ։ Ի տարբերություն ջարդիչների, Աղացները տալիս էին 1–3 մմ–ից մինչև մի քանի մմ մանրացում: Ըստ աշխատանքի սկզբունքի Աղացները բաժանվում էին հետևյալ հիմնական խմբերի, փշրմանտրորման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր փշրման, մասամբ էլ տրորման միջոցով։ Սրանց թվին էին դասվում վազկանները, աղացաքարերը, գրտնակներն ու օղակային Աղացները: Հարվածային գործողությամբ աղացում նյութը մանրացվում էր շարժվող մասերի հարվածներով, թակավոր աղացում դրանք շարժվում էին ուղղաձիգ, իսկ մրճավոր; զամբյուղավոր աղացում (դիսմեմբրատոր, դեզինտեգրատոր) պտտվում էին։ Գնդային կամ ձողային աղացում հորիզոնական առանցքի շուրջը պտտվող թմբուկների մեջ լցված քարե (հախճապակե) գնդերը կամ ձողերը պտույտի ժամանակ «ընկնում» և հարվածով ջարդում էին նյութը։ Շիթային աղացում շարժվող մասեր չունեն, նյութի մասնիկները մտցվում էին մեծ արագությամբ շարժվող գազի շիթի մեջ և, շարժվելով նրա հետ, բախվում էին շարժման ճանապարհին դրված արգելքին կամ հանդիպակաց շարժվող նույնատիպ շիթին։ Թվարկված աղացում օգտագործվում էին հիմնականում, հանքանյութի մանրացման և հարստացման գործում։ Հարվածային–փշրման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր հարվածային աղացի փշրման բեռնվածքների ներգործության շնորհիվ։ Սրանցից թրթիռային աղացները նախատեսված էին թաց կամ չոր մանրացման համար։ Թրթիռային աղացն անշարժ շրջանակի վրա ուղղաձիգ և հորիզոնական զսպանակներով ամրացված գլան էր՝ ծավալի մինչև 80% –ի չափով լցված մետաղե կամ հախճապակե գնդիկներով։ Աղացի իրանի տատանողական շարժման ժամանակ այդ գնդիկների հարվածներից նյութը փշրվում էր։ Կիրառվում էին [[ապակի|ապակ]]ու, [[մատիտ]]ի, տեքստիլ ներկանյութերի, [[ցեմենտ]]ի արտադրության մեջ։ Գերնուրբ աղվածք (1 – 20 մկ) ստանալու համար օգտագործում էին կոլոիդային աղացներ, որոնց մեջ նյութը մանրանում էր կենտրոնախույս ուժերի ազդեցության շնորհիվ։ Մասնիկների միաձուլումից խուսափելու նպատակով հեղուկների կամ գազի հետ խառնված նյութը խյուսի ձևով մտցվում է աղացի աշխատանքային տարածությունը, որտեղ մեծ արագությամբ պտտվում էր ռոտորը (որոշ դեպքերում՝ մինչև 18000 պտույտ րոպեում)։ Մի կողմ նետվող մասնիկները տրորվում էին և «պայթում»։ Այս աղացները կիրառվում էին հանքային ներկեր, կոլոիդային հավելանյութեր, որոշ մաքուր քիմիկատներ ստանալու համար։
'''Աղացներ''', պինդ նյութեր մանրացնող մեքենաներ։ Աղացները զարգացման երկար ճանապարհ էին անցել՝ պարզագույն աղորիքից, հողմաղացներից, ջրաղացներից մինչև ժամանակակից բարդ ու հզոր աղացային մեքենաները։
 
== Կիրառում ==
Ներկայումս կիրառվում էին [[լեռ]]նային, [[քիմիա]]կան, [[դեղագործ]]ական, սննդի արդյունաբերության, [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և [[շինանյութեր]]ի արտադրության մեջ։ Ի տարբերություն ջարդիչների, աղացները տալիս էին 1-3 մմ-ից մինչև մի քանի մմ մանրացում:
 
== Աշխատանքի սկզբունք ==
Ըստ աշխատանքի սկզբունքի աղացները բաժանվում էին հետևյալ հիմնական խմբերի, փշրմանտրորման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր փշրման, մասամբ էլ տրորման միջոցով։
 
Սրանց թվին էին դասվում
* վազկանները,
*աղացաքարերը,
*գրտնակներն ու օղակային աղացները:
 
Հարվածային գործողությամբ աղացում նյութը մանրացվում էր շարժվող մասերի հարվածներով, թակավոր աղացում դրանք շարժվում էին ուղղաձիգ, իսկ մրճավոր,զամբյուղավոր աղացում (դիսմեմբրատոր, դեզինտեգրատոր) պտտվում էին։
 
Գնդային կամ ձողային աղացում հորիզոնական առանցքի շուրջը պտտվող թմբուկների մեջ լցված քարե (հախճապակե) գնդերը կամ ձողերը պտույտի ժամանակ «ընկնում» և հարվածով ջարդում էին նյութը։ Շիթային աղացում շարժվող մասեր չունեն, նյութի մասնիկները մտցվում էին մեծ արագությամբ շարժվող գազի շիթի մեջ և, շարժվելով նրա հետ, բախվում էին շարժման ճանապարհին դրված արգելքին կամ հանդիպակաց շարժվող նույնատիպ շիթին։
 
Թվարկված աղացում օգտագործվում էին հիմնականում, հանքանյութի մանրացման և հարստացման գործում։ Հարվածային–փշրման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր հարվածային աղացի փշրման բեռնվածքների ներգործության շնորհիվ։ Սրանցից թրթիռային աղացները նախատեսված էին թաց կամ չոր մանրացման համար։
 
== Թրթիռային աղաց ==
Թրթիռային աղացն անշարժ շրջանակի վրա ուղղաձիգ և հորիզոնական զսպանակներով ամրացված գլան էր՝ ծավալի մինչև 80%-ի չափով լցված մետաղե կամ հախճապակե գնդիկներով։ Աղացի իրանի տատանողական շարժման ժամանակ այդ գնդիկների հարվածներից նյութը փշրվում էր։
 
Կիրառվում էին [[ապակի|ապակ]]ու, [[մատիտ]]ի, տեքստիլ ներկանյութերի, [[ցեմենտ]]ի արտադրության մեջ։ Գերնուրբ աղվածք (1-20 մկ) ստանալու համար օգտագործում էին կոլոիդային աղացներ, որոնց մեջ նյութը մանրանում էր կենտրոնախույս ուժերի ազդեցության շնորհիվ։
 
Մասնիկների միաձուլումից խուսափելու նպատակով հեղուկների կամ գազի հետ խառնված նյութը խյուսի ձևով մտցվում է աղացի աշխատանքային տարածությունը, որտեղ մեծ արագությամբ պտտվում էր ռոտորը (որոշ դեպքերում՝ մինչև 18000 պտույտ րոպեում)։ Մի կողմ նետվող մասնիկները տրորվում էին և «պայթում»։ Այս աղացները կիրառվում էին հանքային ներկեր, կոլոիդային հավելանյութեր, որոշ մաքուր քիմիկատներ ստանալու համար։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղացներ» էջից