«Նինա Օռլինսկայա»–ի խմբագրումների տարբերություն

հայ դերասան
Content deleted Content added
Նոր էջ «'''Նինա Օռլինսկայա''' Դարեգինի (իսկական ազգանունը և անունը՝ Բասմաչյան Քնարիկ) [12(25)․9․1906, Գանձակ – 1...»:
(Տարբերություն չկա)

11:32, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Նինա Օռլինսկայա Դարեգինի (իսկական ազգանունը և անունը՝ Բասմաչյան Քնարիկ) [12(25)․9․1906, Գանձակ – 17․1․1973, Կիրովաբադ], հայ ազգի ադրբ. սովետական դերասանուհի։ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1956)։ ՍՄԿԿ անդամ 1941 թվականից։ Բեմական գործունեությունն սկսել էր 1921 թվականին, Գանձակի ադրբ. թատերախմբում։ 1924-1933 թվականներին՝ Թիֆլիսի ադրբ. թատրոնի, 1933 թվականից՝ Կիրովաբադի Զ․ Զաբարլու անվանի ադրբ․ դրամատիկ, թատրոնի առաջատար դերասանուհի։ Դերակատարումներից լավագույնը Մոլմազն էր (Զաբարլու «Հրո հարսը», 1929)։ Լավագույն դերերից էին նաև՝ Սևիլ (Զաբարլու «Սևիլ», 1929), իյուրաման (Վուրղունի «Վագիֆ», 1938), Սուսան (Շիր վանզադեի «Նամուս», 1928), Լիդա (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1936), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո», 1931)։ Զաբարլու անվանի թատրոնի հետ, 1963 թվականին հյուրախաղերով հանդես էր եկել Երևանում և Լենինականում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։