«Օպրիչնինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օպրիչնինա''', օպրիշնինա (հին ռուս, {{lang-ru|опричный}} –հատուկ բառից․ 14-15-րդ դարերին օպրիշնինա էին ան...»:
(Տարբերություն չկա)

11:04, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Օպրիչնինա, օպրիշնինա (հին ռուս, ռուս.՝ опричный –հատուկ բառից․ 14-15-րդ դարերին օպրիշնինա էին անվանում հատուկ տիրույթները, որ տրվում էին մեծ իշխանական դինաստիայի անդամներին), 1․ թագավորական կալված–տիրույթի (նրա տարածքը, զորքը, հիմնարկությունները) անվանումը 1565-1572 թվականին։ 2․ Իվան 4-րդ Ահեղի կառավարության ներքին քաղաքականությունը 1560-ական թվականներին, որի նպատակն էր բոյարա–իշխանական ընդդիմության ջախջախումը և ինքնակալության ամրապնդումը։ 1564 թվականի դեկտեմբերին Իվան 1-րդը մեկնում էր Ալեքսանդրյան սլոբոդա (Մոսկվայի մերձակայքում) և 1565 թվականի հունվարի 3-ին հայտարարում գահից իր հրաժարվելու մասին։ Սլոբոդա էին ժամանում բոյարների և հոգևորականության պատգամավորները, որոնք համա ձայնվում էին ցարին ընձեռել արտակարգ լիազորություններ։ Իվան 4-րդ հայտարա րում էր «հատուկ»- արքունիքի (հատուկ տարածքով, բանակով, ֆինանսներով և վարչությամբ) ստեղծման մասին։ Կազմ վում էր ղեկավարման հատուկ ապարատ և ցարին անմիջականորեն ենթակա հնա զանդ բանակ (սկզբում՝ 1000, հետագա յում՝ 5–6 հազար մարդ)։ Պետության տարած քը բաժանվում էր օպրիչինաների և զեմշչինայի։ Օպրիչինաների մեջ էին մտնում, կենտրոնում՝ Մոժայսկը, Վյազման, Սուզդալը և այլն, հարավ–արևմուտքում՝ Կոզելսկը, Պերեմիշլը, Բեյլովը, Մեդինը և այլն, հյուսիսում՝ Դվինան, Վելիկի Ուստյուգը, Կարգոպոլը, Վոլոգդան և այլն, ինչպես նաև ար քունի տիրույթները։ Օպրիչինաների տարածքի եկամուտները մտնում էին պետական գանձարանը և ծախսվում օպրիչինաննեի բանակի, պետական ապարատի վրա և այլն։ Օպրիչինաների հետևանքով ուժեղացավ ինքնակալական իշխանությունը, այն կարևոր փուլ հանդիսացավ գյուղա ցիության ճորտացման ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։