«Օճառենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օճաեռենի''', բարձրագույն ճարպաթթուների, ինչպես նաև նավթենային և խեժաթթուների աղերը։ Արդյ...»:
(Տարբերություն չկա)

08:34, 28 Հուլիսի 2015-ի տարբերակ

Օճաեռենի, բարձրագույն ճարպաթթուների, ինչպես նաև նավթենային և խեժաթթուների աղերը։ Արդյունաբերության մեջ և կենցաղում օճառենին (կամ ապրանքային օճառենին) էին կոչվում միայն ջրալուծ աղերի տեխնիկական խառնուրդները, որոնց հիմքը ածխաջրածնական շղթայում 10–20 ածխածնի ատոմ պարունակող նատրիումական, հազվադեպ նաև կալիումական աղերն էին։ Հողալկալիական և բազմավալենտ մետաղների համապատասխան ճարպաթթվային աղերը ջրում չեն լուծվում, լվացող հատկություն չունեն, կոչվում էին «մետաղական» օճառենի և օգտագործվում էին որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու սիկատիվներ։ Օճառենին տիպիկ միցելագոյացնող մակերևութային ակտիվ նյութեր էին․ ջրում լուծվելիս խիստ նվազեցնում էին նրա մակերեութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից՝ միցելագոյացման կրիտիկական կոնցենտրացիայից բարձր առաջացնում էին միցելներ, որոնք իրենց մեջ կարող են լուծել ոչ ջրալուծ նյութեր։ Օճառենիների այդ հատկանիշներով է պայմանավորված նրանց լվացող հատկությունը։ Օճառը մարդուն հայտնի է եղել դեռևս վաղ անցյալում։ Ըստ Պլինիոս Ավագի, բուսամոխիրներից, կրից ու բուս, ալկալիներից օճառենի ստացել էին դեռևս հնագույն գալլերն ու գերմանացիները։ Օճառի եփման արհեստանոց և օճառ էր հայտնաբերվել մեր թվարկուրյունում 79 թվականին ավերված Պռմպեյ քաղաքի ավերակներում։ Օճառենրի մասին հիշատակություն էր թողել հռոմեացի բժիշկ Դալենը (մեր թվարկությու 2-րդ դար)։ Սակայն օճառեփման արտադրությունը ձևավորվել է 19-րդ դարում՝ կապված ճարպերի քիմիայի զարգացման ու սոդայի ստացման Լեբլանի եղանակի լայն տարածման հետ: Տարբերվում էին անապատային, ձեռքի և տեխնիկական օճառներ, որոնք լինում էին պինդ, մածուկանման, հեղուկ և փոշեկերպ։ Օճառներ ստանալու ճարպային հումք էին կենդանիները, ճարպերն ու բուսական յուղերը, ինչպես նաև ճարպերի սինթետիկ փոխարինիչները։ Տնտեսական օճառների համաշխարհային արտադրությունն աստիճանաբար կրճատվում էր ճարպահումքի պակասի և սինթետիկ լվացող միջոցների արտադրության աճի շնորհիվ։ Սակայն օճառենիները չեն կորցրել իրենց նշանակությունը և՝ որպես անձնական հիգիենայի կարևոր միջոց, և՝ որպես թրջող ու ֆլոտացնող գործոն, էմուլգատոր, կոլոիդ համակարգերի կայունացուցիչ և այլն։ Օճառներ արտադրվում են նաև Երևանի ձեթօ-ճաոի կոմբինատում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։