«Ժամերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
Ժամերգություն կամ ժամակարգություն - [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել)արտահայտությունը, ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը:
 
Ժամերգության բովանդակությունը` սաղմոսներ, աղոթքներ, հոգևոր երգեր, պարունակող գիրքն անվանվում է Ժամագիրք:
Տող 7.
== Գիշերային Ժամերգություն ==
 
Այս ժամերգության ժամանակը կեսգիշերն է և ուղղված է Հայր Աստծուն: Հավատացյալներն ու եկեղեցական դասը խնդրում է, որ Տերը խաղաղություն պարգևի գիշերվա մնացած մասն անցկացնելու և գալիք օրը լինի առանց փորձության և մեղքերի: [[Տերունական տոներ]]ին և Սրբոց տոներին երգվում է [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] <<Առավոտ լուսոյ>> և <<Աշխարհն ամենայն>> հոգևոր երգերը:
 
 
Տող 13.
 
 
Կատարվում է արշալույսին և ուղղված է Որդի Աստծո փառաբանությանը: Խորհրդանշում է Քրիստոսի[[Քրիստոս]]ի երևումը յուղաբեր կանանց, Նրա Հարությունը[[Հարություն]]ը և Փրկագործությունը: Ժամերգությունը հարուստ է շարականներով: Յուրաքանչյուր կիրակի այս ժամերգության ընթացքին կատարվում է [[Յուղաբերից կարգ]]ը:
 
 
== Արևագալի Ժամերգություն ==
 
Այս ժամերգությունը նախկինում եղել է Առավոտյան ժամերգության մի մասը: Ուղղված է Սուրբ Հոգուն և խորհրդանշում է Հիսուսի Հարությունը և աշակերտներին երևալր: Կատարվում է արևածագին: Ժամերգությունը հաստատվել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտցու]] կողմից: 12-րդ դարում Արևագալի ժամերգությունը հարստացվել է [[Ներսես Շնորհալի]] կաթողիկոսի շնորհիվ: